Լրահոս
Սպորտ
19:40
22.07.22
116

«Ալաշկերտ»-ը Բոլիվիայից կիսապաշտպան ունի

Img default alt hy

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը առաջնության մեկնարկից օրեր առաջ դեռևս համալրում է կազմը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բոլիվիացի Ռոնալդ Կուելյարի հետ: 25-ամյա կենտրոնական կիսապաշտպանի նախորդ ակումբը Բոլիվիայի Պրիմերայի «Նասիոնալ Պոտոսին» էր, որի կազմում նա անցկացրել է նախորդ երեք մրցաշրջանները:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսիս 29-ին: Մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը կմրցի «Նոա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Արմավիրի քաղաքային մարզադաշտում: