Լրահոս
Իրավական
20:29
22.07.22
142

Առաջարկել ենք դատարանին Միկա Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Էրիկ Ալեքսանյաը գրում է․

«Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Առաջարկել ենք Դատարանին նաև վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։
Հորդորում ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յույաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ»։