Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
22.07.22
111

Ստամբուլում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Img default alt hy

Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Քալենդեր նստավայրում։

Աքարն ու Շոյգուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ։

Թուրք նախարարը վերահաստատել է Ուկրաինայում հրադադարը հնարավորինս արագ ապահովելու անհրաժեշտությունը։

Աքարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին՝ Սև ծովով հացահատիկի և սննդամթերքի անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի համար։