Լրահոս
2022-07-23
-
ՀասարակականՔովիդը տուրիստների հետ վերադառնում է«Հրապարակ» թերթը գրել է. «Մեր «սիրելի և անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։Ավելին10:0023.07.22 -
ՀասարակականՕրենքը թերի է, իսկ պատասխանատուները ոչինչ չեն անում«Փաստ» օրաթերթը գրել է. «Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:Ավելին09:5023.07.22 -
ՀասարակականՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀուլիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:Ավելին09:4023.07.22 -
ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի«Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։Ավելին09:3023.07.22 -
ՍպորտԼա Լիգան դիմել է Փարիզի դատարան՝ պահանջելով խզել Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետԼա Լիգան պահանջում է, որ չեղյալ համարվի ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրը։ Իսպանիայի առաջնության ներկայացուցիչները դիմել են Փարիզի դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Մբապեի՝ ամռանը կնքած պայմանագիրը։ Լա Լիգան նաև խնդրել է DNCG-ին (Ֆրանսիայի ազգային ակումբների կառավարման վերահսկման վարչություն) չեղարկել հունիսին ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանք առարկություններ չունեն ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։ Նշվում է, որ երկու հայցերն էլ մերժվել են միանգամից, քանի որ ժամանակին չեն կազմվել, սակայն հետագայում դրանք նորից կվերանայվեն։Ավելին00:0023.07.22
2022-07-22
-
ՀասարակականԱյնթափ գյուղում Mercedes GL500-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, վերջինս տեղում մահացել էԱյսօր` հուլիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի Արարատի մարզում։ Ժամ 22։00-ի սահմաններում Mercedes GL500 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Այնթափ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված տղամարդը ավտոմեքենան կայանել է և խանութից գնումներ կատարելուց հետո վերադարձել է, որպեսզի նստի իր ավտոմեքենան,սակայն վրաերթի է ենթարկվել, ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ Mercedes GL500-ի վարորդը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։Ավելին23:5922.07.22 -
ԻրավականՄիքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեցԲլոգեր, հասարակական գործիչ Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։ «Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց 6 միլիոն դրամ գրավով: Քիչ հետո գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք՝ Միքայել Բադալյանի գործով հրատապ դատական նիստ էր նշանակվել այսօր, ժամը 22:00-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հասարակական գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։Ավելին23:5222.07.22 -
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում հանգստավայրի հրետակոծությունըՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, կան նաև զոհեր: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախո շրջանում կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ առողջացում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:Ավելին23:4422.07.22 -
ՍպորտՍարգիս Ադամյանը 2-րդ գոլն է խփել «Քյոլնի» կազմում«Քյոլնը» ընկերական խաղ է անցկացրել հոլանդական «Նեյմեյխենի» հետ և հաղթել է խոշոր հաշվով։ Թիմի երրորդ գոլը երկրորդ կեսի առաջին րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Սա նրա երկրորդ գոլն է նոր թիմի կազմում։Ավելին23:3422.07.22 -
ԻրավականԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները ոստիկանության տարածքային բաժիններում շարունակվում ենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Քարոզչություն են իրականացրել նաև Սիսիանի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնում։ Մուշի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանն ու զինամթերքը։ Տարբեր տեսակի զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին23:2422.07.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են Lexus-ն ու Hyundai-ը, կա 5 վիրավորԱյսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չիվայի խաչմերուկում», բախվել են Lexus և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/22/1218439/Ավելին23:1422.07.22 -
ՍպորտՀայ հեծանվորդների համեստ արդյունքները Եվրոպայի երիտասարդական առաջնությանումՀայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայ մարզիկները ելույթ են ունեցել միայն երիտասարդների տարիքային խմբում։ «Սքրեթչ» մրցաձևում Վահե Վիրաբյանը 24 մասնակիցների մեջ գրավել է 17-րդ տեղը։ Չորս հեծանվորդ չի հասել վերջնագծին։ «Դուրս մնալով» մրցարշավում Ալեքս Արամայիսյանը 21 մասնակիցների պայքարում գրանցել է 18-րդ արդյունքը։ Հետապնդմամբ անհատական մրցավազքի որակավորման փուլում Խաչիկ Շարյանը գրանցել է 22-րդ արդյունքը, իսկ Ալեքս Արամայիսյանը՝ 23-րդ։ Խաչիկ Շարյանը «օմնիում» մրցաձևի «սքրեթչ» մրցումներում գրավել է 22-րդ, տեմպային մրցավազքում՝ 21-րդ, «դուրս մնալով» մրցավազքում՝ 20-րդ, ընդհանուր հաշվարկում՝ 20-րդ տեղը։ Միավորներով մրցավազքում Վահե Վիրաբյանը 12-րդ տեղն է գրավել 22 մասնակցի մեջ, որոնցից երկուսը չեն հասել վերջնագծին։Ավելին23:0722.07.22 -
ԱռողջապահականՍննդաբանը պարզել է, թե որն է ծերացումը դանդաղեցնող լավագույն մթերքըՀապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգ Լիզա Յանգը։ «Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների»,- ասել է դիետոլոգը։ Նա հատապտուղն անվանել է աստվածային պարգև նրանց համար, ովքեր ցանկանում են դանդաղեցնել մարմնի և ուղեղի ծերացումը: Սննդաբանը մեջբերում է European Journal of Nutrition-ում հրապարակված ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ հապալասը ոչ միայն կանխում է ԴՆԹ-ի վնասը, որը հանգեցնում է օրգանիզմի ծերացմանը, այլ նաև կարող է օգնել կանխել քաղցկեղը։ Միաժամանակ գիտնականները պարզել են, որ չորացրած հատապտուղներն ունեն նույն հատկությունները, ինչ թարմը։ Յանգը մեջբերում է մեկ այլ ուսումնասիրություն, որով պարզել են, որ հատապտուղը կարող է նաև երկարացնել կյանքի տևողությունը և ավելի երկար պահել ուղեղը առողջ՝ շնորհիվ մեկ չափաբաժնի մեջ պարունակվող հակաօքսիդանտների հսկայական քանակի: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգ Լիզա Յանգը։ «Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների»,- ասել է դիետոլոգը։ Նա հատապտուղն անվանել է աստվածային պարգև նրանց համար, ովքեր ցանկանում են դանդաղեցնել մարմնի և ուղեղի ծերացումը: Սննդաբանը մեջբերում է European Journal of Nutrition-ում հրապարակված ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ հապալասը ոչ միայն կանխում է ԴՆԹ-ի վնասը, որը հանգեցնում է օրգանիզմի ծերացմանը, այլ նաև կարող է օգնել կանխել քաղցկեղը։ Միաժամանակ գիտնականները պարզել են, որ չորացրած հատապտուղներն ունեն նույն հատկությունները, ինչ թարմը։ Յանգը մեջբերում է մեկ այլ ուսումնասիրություն, որով պարզել են, որ հատապտուղը կարող է նաև երկարացնել կյանքի տևողությունը և ավելի երկար պահել ուղեղը առողջ՝ շնորհիվ մեկ չափաբաժնի մեջ պարունակվող հակաօքսիդանտների հսկայական քանակի:Ավելին23:0022.07.22 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ. 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ ենԱյսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս․-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ․-ն, 2-ամյա Էմիլ Ն․-ն, 21-ամյա Աննա Խ․-ն, 3 ամսական Անուշիկ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ Նախաձեռնվել է վարույթ։Ավելին22:5722.07.22 -
Արտաքին քաղաքականությունՇոյգուն և Էրդողանը կարճ զրույց են ունեցել ՍտամբուլումՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ զրույց են ունեցել հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փաստաթղթերի ստորագրումից հետո, որոնք ուղղված են համաշխարհային շուկաներ պարենամթերքի և պարարտանյութի մատակարարման խնդիրների լուծմանը։ Թուրքիայի նախագահը նշել է ստորագրված համաձայնագրերի կարևորությունը նաև այլ խնդիրների լուծման համար։ «Բոլոր կողմերը շատ լավ աշխատանք են կատարել և արագ պատրաստել են պայմանագրեր, որոնք բոլորն այսօր ստորագրել են։ Սա լավ հիմք է, որպեսզի այլ հարցեր այժմ հաջողությամբ լուծվեն»,- ասել է Էրդողանը ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարին։Ավելին22:4222.07.22 -
ԱռողջապահականՃապոնիայում COVID-19-ի դեպքերի օրական նոր ռեկորդ է գրանցվումՃապոնիան երեք օր անընդմեջ գրանցել է COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ, հայտնում է NHK-ն։ Հուլիսի 22-ին հաստատվել է 195․000 նոր վարակ։ Նախորդ օրը գրանցվել է 186 հազար դրական դեպք։ Իսկ հուլիսի 20-ին գրանցվել է ավելի քան 150 հազար նոր դեպք։ Կտրուկ աճը կապված է omicron BA.5-ի նոր շտամի արագ տարածման հետ: Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր Ճապոնիայում COVID-19-ը գրանցվել է գրեթե 11 միլիոն մարդու մոտ։ Նոր կորոնավիրուսային վարակից մահացել է գրեթե 32 հազար մարդ։Ավելին22:3522.07.22 -
ԱշխարհԵրկրպագուն Ժոզե Մոուրինյուի մոտ ամուսնության առաջարկ է արել ընկերուհունԻտալական «Ռոման» այս օրերին հավաք է անցկացնում Պորտուգալիայում։ Մարզումներից մեկից հետո երկրպագուներից մեկը խնդրել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին լուսանկարվել։ Դրանից հետո երիտասարդն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։Ավելին22:2722.07.22 -
ՔաղաքականՄիկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի. Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի: Նման որոշում կարող էր կայացնել վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր, իսկ դրա շարունակությունն ապահովողները նրա գաղափարակիցները: Միկայի առողջական վիճակը ծանր է: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անհապաղ արձագանքել է խնդրին և բոլոր հիմքերը դրա վերացման ակնհայտ են բոլորի հանար: Ասել եմ ու կրկին կասեմ կալանքի ֆետիշացմանը պետք է վերջ տրվի: Կալանքը քաղաքական ընդդիմադիր հայացք ունեցողնորին ահաբեկելու գործիք չէ, մեկուսացնելու գործիք չէ, պատիժ չէ: Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, իսկ դրա չարաշահման ու ապօրինի կիրառման դեպքերը անխուսափելիորեն ունենալու են կոնկրետ հետևանքներ:Ավելին22:2522.07.22 -
Անցկացվել են մարտավարական պարապմունքներՀուլիսի 22-ին N զորամասում անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողներին ուսուցանվել են տարբեր իրավիճակներում ներդաշնակ գործողությունների կատարման հմտություններ, ներկայացվել է առաջին օգնության ցուցաբերման և վիրավորների տարհանման կարգը։Ավելին22:2022.07.22 -
Հայաստան103-ամյա Ելենա տատը երկարակեցության գաղտնիքը չի ասում և չգիտի՝ հա՞ց առնի, թե՞ դեղ103 տարեկան բուժքույրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վիրավորներին տեղափոխում էր հայրենիք: Հիշում է՝ ոչ մի օր չի դժգոհել իր դժվար գործից: Իսկ այսօր ինքը օգնության կարիք ունի: Տիկին Ելենան ուզում է, որ Հայաստանի կառավարությունը ոչ թե մեդալներ, այլ ապրելու միջոց տա:Ավելին22:1822.07.22