Լրահոս
Հայաստան
18:17
22.07.22
126

Ծարավ Ջրվեժը. բնակիչները պնդում են՝ անգամ առաջին հարկում ջուր չունեն

 

Ջրամատակարարումը խնդրահարույց է դարձել նաև Ջրվեժ թաղամասում: Թաղամասի բնակիչները «Հայլուր»-ին ահազանգելով ասել են, որ Բանավան և Մայակ թաղամասերի 40 շենքում, վերջին կես ամսում, երեկոյան ժամերին ջուր չեն ունենում: Ջրվեժցիները խնդիրը դարձյալ կապում են տարածքում գործող հանգստի գոտու՝ Ջրաշխարհի հետ: Ջրամատակարարը՝ «Վեոլիա Ջուր»-ը, հերքում է այդ վարկածը՝ ասելով, որ Ջրաշխարհը ջուր է ստանում խորքային հորերից: Ըստ ընկերության՝ Ջրվեժում ջուր չկա, քանի որ այգի ունեցողները խմելու ջրով այգի են ոռոգում: