Լրահոս
Հասարակական
18:40
22.07.22
121

Ավտովթար՝ Սյունիքի մարզում, բախվել են Nissan-ն ու DAF բեռնատարը

Img default alt hy

Հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Ստյոպա Ղարախանյանի վարած Nissan մակնիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած DAF մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։