Լրահոս
Միջազգային
19:52
25.07.22
263

Տարհանում՝ Քիշնևի օդանավակայանում․ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրություն է ստացվել

Img default alt hy

Քիշնևի օդանավակայանում հուլիսի 25-ին անձնակազմի և ուղևորների տարհանում է իրականացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով սահմանային ոստիկանության մամուլի քարտուղար Ռաիսա Նովիցկին։

«Պայթուցիկ սարքի մասին նոր հաղորդում կա. Բոլոր մարդիկ տարհանվել են, տեղում աշխատում են մասնագիտացված ծառայություններ»,- նշել է Նովիցկին։