Լրահոս
Սպորտ
10:36
27.07.22
160

«Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ:

ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին և դուրս եկավ ՉԼ որակավորման երրորդ փուլ:

Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օտուբանջոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է: