Լրահոս
Հասարակական
10:42
27.07.22
194

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Nissan Versa-ն ու Nissan Teana-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարծքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհում։