Լրահոս
Քաղաքական
10:03
27.07.22
147

Գնումների համակարգը չի բարեփոխվել. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն և մոբիլ և միևնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից»:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի հուլիսի 17-ին: Այստեղ առաջին հերթին խոսքը մեկ անձից կատարվող գնումների մասին է, որի դեպքում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող, և ի հայտ կարող են գալ նաև կոռուպցիոն ռիսկեր: Սակայն ի՞նչ ունենք երեք տարի անց: Կառավարության հուլիսի 21-ի նիստում Հայաստանի 4 մարզում կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանության պարեկային ծառայության համար «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու նպատակով, գնման ընթացակարգը մեկ անձից է, առանց մրցույթի։ 

Ավելի ուշ Փաշինյանը նշել է.

«Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»:

Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, և ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուճում չէ: Ստացվում է՝ արդար մրցակցության և կոռուպցիայից զերծ մնալու մասին հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին: Նա անում է այն, ինչ նախկինները, սակայն՝ առավել վատ սոուսով»: