Լրահոս
Հասարակական
11:23
27.07.22
256

Վթար` Երևանում. «ՎԱԶ-2102»-ի վարորդը մահացել է

Img default alt hy

Հուլիսի 26-ին` ժամը 01:15-ին, Երևանի Խանջյան փողոցը Հերացու փողոցին միացնող հատվածում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 61-ամյա վարորդ Էդուարդ Ավետիսյանը մահացել է, իսկ «Օպելի» վարորդը, երեք ուղևորները և «ՎԱԶ-2102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: