Լրահոս
Միջազգային
11:23
27.07.22
148

Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կարող Է տեղի ունենալ հուլիսի 28-ին

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջև հեռախոսազրույցը, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հուլիսի 28-ին: Հուլիսի 26-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահը զրույցի ընթացքում պլանավորում Է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել այլ հարցերի թվում Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաի իրադրությունը: