Լրահոս
Տնտեսական
21:35
27.07.22
134

Ավստրիան առաջին անգամ արտակարգ իրավիճակների համար գազի պետական ​​պաշար կստեղծի

Ավստրիան առաջին անգամ կստեղծի գազի պետական պաշար, որը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կբավականացնի մոտ երեք ամսով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը:

Չորեքշաբթի տեղի է ունեցել Ավստրիայի նախարարների կաբինետի ամառային նիստը։

«Հենց անհանգիստ ժամանակներում է, որ քաղաքականության խնդիրն է ապահովել անվտանգությունը։ Այդ պատճառով դաշնային կառավարությունը առաջին անգամ կստեղծի գազի ռազմավարական պաշարներ»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ նիստի ավարտին հայտարարել է Նեհամերը:

Ինչպես ասված է կանցլերի գերատեսչության մամուլի տեղեկագրում, այդ պաշարները երկրի համար հասանելի կլինեն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Նշվում է, որ այդ ռեզերվի կարևոր մասը օգոստոսի 1-ից կուտակվելու է Հայդաղի գազապահեստարանում, որն ավելի վաղ պատկանում էր «Գազպրոմին»:

Համերը նշել է նաև, որ ներկայումս երկրի գազապահեստարանները լցված են 51 տոկոսով, և այդ մակարդակը չի փոխվում: