Լրահոս
Տեսանյութեր
22:27
27.07.22
344

Կետը դուրս է թռել ջրից և վայրէջք կատարել մոտորանավակի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմութ քաղաքում կետը դուրս է ցատկել ջրից և վայրէջք կատարել մոտորանավակի վրա։ The New York Post-ն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։

Ականատես Ռայդեր Փարքհերսթը պատմել է, որ ծովային կաթնասունը երեք մետր դուրս է թռել ջրից, հարվածել նավակին ու գլորվել մյուս կողմ։ Դրա հետևանքով նավը որոշակի վնասվել է։

«Տղան սխալ պահին սխալ տեղում էր, այսքանը»,- ասաց տղամարդը՝ նկատի ունենալով նավակի տիրոջը: