Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:35
27.07.22
115

Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այնքան էլ դեսպան չէ. Պուտինը չի ստացել նրա հավատարմագրերը

Ռուսաստանում 6 ամիս առաջ Հայաստանի դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը մինչև հիմա հավատարմագրերը չի հանձնել Վլադիմիր Պուտինին: Հարությունյանը հունվարին փոխարինեց Վարդան Տողանյանին: 

Փորձագետների կարծիքով՝ հենց հապշտապ փոփոխությունն է պատճառը, որ մինչև հիմա դաշնակից երկրում մեր դեսպանը չի համարվում Հայաստանի ներկայացուցիչ, նա իրավունք չունի դրոշակիր մեքենա նստել: