Լրահոս
Աշխարհ
21:27
27.07.22
112

Նոր մանրամասներ՝ Նովոսիբիրսկում 17-ամյա աղջկա դաժան սպանությունից

Img default alt hy

Նովոսիբիրսկում դանակահարված 17-ամյա աղջկա մայրը մարդասպանի սպառնալիքների պատճառով երեք անգամ դիմել է ոստիկանություն. իրավապահները չեն արձագանքել, գրում է Readovka-ն:

Ըստ ՆԳՆ-ի՝ վերջին 8 ամիսների ընթացքում (նոյեմբեր-հունիս ամիսներին) 17-ամյա Անաստասիա Ռակովայի մայրը երեք անգամ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Տաջիկստանի քաղաքացի Խուշնուդ Խամրոևի սպառնալիքներից հետո (Ռուսաստանում նա ներկայացել է որպես Ռոման)։ 

Հիշեցնենք, որ աղջիկը ողբերգությունից առաջ բաժանվել էր 27-ամյա տղայից։

Ոստիկանությունն անտեսել է բոլոր հաղորդումները, սակայն տեղի դատախազությունն ընդունել է դրանք։ Այժմ Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ-ում պաշտոնական ստուգում է սկսվել: