Լրահոս
Հայաստան
21:10
27.07.22
147

Իրանն Ադրբեջանը շրջանցող ճանապարհներ է փնտրում և գտնում է դրանք Հայաստանում

Իրանը՝ ադրբեջանական դարձած Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանք է փնտրում Հայաստանում: Մեր երկրի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի, կամ, ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմն է ասում, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին հայտարարություններով չի սահմանափակվում Թեհրանը: 

Որպեսզի անխափան մուտք ունենա Հայաստան, այստեղից էլ տնտեսական ուղիներ հարթվեն Վրաստանի, Ռուսաստանի հետ, Իրանը մտադիր է մասնակցել Սիսիանի ճանապարհի կառուցմանը: Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար հայտարարված մրցույթի առաջին փուլը հաղթահարել է իրանական ընկերությունը: