Լրահոս

2022-07-29
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Այգեստան համայնքի տարածքում․ այրվել է մոտ 150×50մ չոր խոտ
    Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են չոր խոտատարածքում բռնկված հրդեհը: Հուլիսի 29-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով այրվում է չոր խոտ: Ահազանգը ստանալուն պես Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում տեղակայված, փրկարար ուժերի վարչության, պահպանման բաժանմունքից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհի հետագա տարածումը կանխելու և օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ մեքենայով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` ժամը 11:32-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150×50 մ չոր խոտ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
    15:37
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ․ Զարեհ Սիմոնյան
    Yerkir.am-ը գրում է. «Կիպրոսի հայկական համայնքը հերթական «անակնկալը» մատուցեց ՀՀ դավաճանական իշխանության ներկայացուցչին: Կիպրոսի կառավարությունը կազմակերպվել էր Սփյուռքյան համաժողով, որին մասնակցում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակ մը, ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ.«Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ», - հայտնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը:
    15:28
    29.07.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները ավելի քան երկու ժամ զրուցել են հեռավար
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախօրեին տեղի ունեցած հեռավար զրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության և դրա շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ հարցեր: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները չեն քննարկել չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի մտադրության մասին հարցը:
    15:24
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    30-ամյա բնակիչը hրկիզել էր համագյուղացու ավտոմեքենան
    Հուլիսի 24-ին` ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը: Փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենան հրկիզողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:
    15:22
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջրհեղեղ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ջրհեղեղ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    15:18
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բայրամովն ինձ անձամբ ասել է, որ գոհ է իր հայ գործընկերոջ հետ Թբիլիսիի հանդիպումից. Չավուշօղլու
    Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներից։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Չավուշօղլուն պնդել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիի հանդիպումից։
    15:10
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար. Սուրեն Պարսյան
    ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
    15:04
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարբերդում 19-ամյա երիտասարդը դանակահարել է եղբորը
    Հուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է: Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    14:56
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
    Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-3-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    14:50
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի բանտերից մեկին․ կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ուկրաինական զորքերը HIMARS ՀԿՌՀ-ներով հրթիռակոծել են Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող մեկուսարանը, որտեղ պահվում են գերի ընկած ազովցիները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Այս գիշեր Կիևը նպատակաուղղված արյունալի սադրանք է իրականացրել։ Ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռային հարված է հասցվել Ելենովկա բնակավայրի շրջանում գտնվող քննչական մեկուսարանին, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ «Ազով» խմբավորման զինյալները»,- ասված է հաղորդագրությունում։ Հարվածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 75 ուկրաինացի ռազմագերի, տուժել է մեկուսարանի 8 աշխատակից։ ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ մեկուսարանի ուղղությամբ հարվածի նպատակը մեկն է` վախեցնել ուկրաինացի զինվորականներին, որոնք ցանկանում են վայր դնել զենքը:
    14:43
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Իսպանական դատախազությունը պահանջում է ավելի քան ութ տարով ազատազրկել Շակիրային
    Իսպանիայի դատախազությունն ավելի քան 8 տարվա ազատազրկում և ավելի քան 23 մլն եվրո տուգանք է պահանջել կոլումբացի երգչուհի Շակիրայի համար՝ հարկերը չվճարելու գործով: Այս մասին հայտնում է El País-ը։ Հնարավոր բանտային ժամկետը, որը պահանջել են դատախազները, կարող է կազմել ութ տարի և երկու ամիս: Երգչուհու ներկայացուցիչները դեռ ոչ չեն մեկնաբանել։ Շակիրան մեղադրվում է 2012-2014 թվականներին հարկերի չվճարման հետ կապված երկու ծանրացուցիչ հանգամանքներով 6 հանցագործության մեջ: Չվճարված ընդհանուր գումարը կազմում է 14,5 մլն եվրո։ Երգչուհու փաստաբանները պնդում են, որ այդ ընթացքում նա Իսպանիայում տարեկան 183 օրից ավելի չի բնակվել։ Այդ ժամկետից հետո մարդն ինքնաբերաբար դառնում է թագավորության հարկատուն։ Դատախազությունը Շակիրային առաջարկել է հնարավոր գործարքի շրջանակներում փոխարինել ազատազրկումը տուգանքով։ Երգչուհին հրաժարվել է համաձայնագրից։
    14:35
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում
    Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ: Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը: Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևերում: Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում:
    14:27
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
    Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության մեկնարկային տուրի անդրանիկ խաղում միմյանց դեմ կմրցեն «Լեռնային Արցախ»-ը և «Վան»-ը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին: Հաջորդիվ` հուլիսի 30-ին, կկայանա «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները: Հուլիսի 31-ին միմյանց հետ ուժերը կչափեն ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» թիմերը:
    14:20
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն
    այաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 59-78 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 7 անգամ է տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
    14:12
    29.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման պատճառով
    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։ Սան Ֆրանցիսկոն կապիկի ծաղիկի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել է հունիսի 3-ին, և այդ ժամանակից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել։ «Մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։ Անցած հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն հայտարարել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ, որը միջազգային նշանակություն ունի։ Այսօր մեր հանրային առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում տեղական նշանակության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, որպեսզի օգնենք մեզ ավելի լավ նախապատրաստվել այդ վիրուսի տարածմանը», – ասված է հայտարարության մեջ:
    14:04
    29.07.22
    Ավելին
  • Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել են Արցախի բնակիչների տներ
    Արցախում ադրբեջանական կրակոցներից նոր վնասների մասին է հայտնի դարձել: Կարմիր շուկայից մի բնակիչ ոստիկանություն է դիմել, հաղորդել, որ նույն օրը թշնամու կրակոցներից վնասվել են իր առանձնատան խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Վնասի չափը պարզվում է:
    13:56
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափ գյուղում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/29/1218928/
    13:48
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը հաղթել է ընկերական խաղում. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա Ա-ի մեկնարկին նախապատրաստվող «Ինտեր»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա C ներկայացնող «Պրո Սեստո»-ի հետ և առավելության հասել 6:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: «Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019-2022 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:
    13:40
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:32
    29.07.22
    Ավելին