Լրահոս
2022-07-29
-
ՀայաստանԱվարտվել են անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացներըՇրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի կողմից կազմակերպված անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները, որոնք իրականացվում էին «Հայաստանում և Եվրասիայում անտառային հրդեհների և արագ արձագանքման թեմաներով կարողությունների զագացում» ծրագրի շրջանակում։ Ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Արման Ավագյանն ու Գագիկ Սուրենյանը, ներկայացուցիչներ նախարարության ենթակա ստորաբաժանումներից, ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի ներկայացուցիչ Մեթյու Ուիլսը, անտառային հրդեհների դեմ պայքարի ծրագրի խորհրդատու Վարդան Մելիքյանը և ծրագրի դասընթացավարներ։ Կազմակերպված եռօրյա դասընթացներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության 17 անտառտնտեսություններից և բնության հատուկ պահպանվող տարածքներից ներկայացուցիչներ և ԱԻՆ հրշեջ-փրկարարներ։ Մասնակիցներին ներկայացվել են հրդեհաշիջման, անտառային հրդեհների մարման, միջգերատեսչական համակարգման, հրդեհային վտանգների կանխատեսման, վաղ ազդարարման հմտություններ, անտառային հրդեհների տարածման բնույթը, մարտավարություններն ու ռազմավարությունը: Ողջունելով գործընկերներին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել դասընթացը նախաձեռնելու ու անցկացնելու համար և փոխանցել է մասնակիցների դրական արձագանքն առ այն, որ քննարկվող թեմաները և ներկայացվող հմտությունները եղել են արդիական, գործնականում կիրառելի և խիստ անհրաժեշտ։ Նախարարի տեղակալը անդրադաձել է դասընթացների բովանդակությանը և առաջարկել հետագա գործնական պարապմունքների շարքում ներառել նաև արտակարգ իրավիճակների ժամանակ որոշումներ կայացնող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների համար դասընթացների շարք, քանի որ հաճախ արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց գրագետ կառավարումը կախված է ճիշտ կայացրած որոշումնեից։ Անդրադարձ է կատարվել նաև անտառային հրդեհների կանխատեսման մեթոդների բարելավման և ներդրման հնարավորություններին։ ԱՄՆ-ում լայնորեն կիրառվում են հրդեհների տարածման մոդելավորման ձևաչափերը, որոնք տրամադրվում են որոշումներ կայացնողներին և արդեն կիրառվում են դաշտաին փուլում։ Այս ամենն օգնում է ոչ միայն ճիշտ որոշումների կայացմանը, այլև նախապես ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխմանը։ Նախարարի տեղակալը գործընկերներին տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում արդեն դաշտային պայմաններում կմասնակցեն հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնական վարժանքի և տեղում կդիտարկեն դասընթացների ընթացքում գրանցած արդյունքները։ Հանդիպմանն ավարտին քննարկվել են փոխգործակցության ամրապնդմանն ու դրա ինստիտուցիոնալացմանն ու հետագա շարունակականությանն առնչվող հարցեր և կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված առաջնահերթությունների ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:Ավելին11:0029.07.22 -
ՔաղաքականԻ՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից․ Արա ՂազարյանՍահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։ Նա նաեւ նշել է. «Դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորումը, ապացույցի չափանիշի բացակայությունը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ (տվյալ դեպքում գույքային իրավունքի)։ Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից։ Եվ արդյո՞ք բոլոր հարուցված դատական գործերը չպետք է կասեցվեն»: Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն, Վենետիկի հանձնաժողով է դիմում հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով. 1. «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կանոնադրության հիման վրա դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»` հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով. 1) արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին, 2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը, 3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ, 4) արդյո՞ք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ»։ Որոշման մեջ նաև նշվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կասեցնել` մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը»:Ավելին10:5429.07.22 -
ՏարածաշրջանՀրդեհ՝ Մոսկվայի հանրակացարաններից մեկում. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹГоворит Москва-ն հայտնում է, որ հրդեհ է բռնկվել Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են: Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի առաջին հարկում։ Շտապ օգնության և հրշեջ ծառայությունները տեղում են։ Նշենք, որ համացանցում հրապարակվել են կադրեր հրդեհի վայրից, որոնք ներկայացնում ենք ձեզ:Ավելին10:4929.07.22 -
ԱշխարհՀայտնի iPhone-ն էժանացել է 30 տոկոսովՀայտնի iPhone 12 Pro-ն էժանացել է մինչև 70 հազար ռուբլի։ Հայտնում է Hi-Tech Mail.ru-ն։ Ինչպես պարզ է դառնում, 2020 թվականի աշնանը ներկայացված առաջատար iPhone 12 Pro-ն ռուսական շուկայում էժանացել է մինչև 70 հազար ռուբլի։ Սարքի արժեքը նվազել է մոտ 30 տոկոսով՝ վաճառքի սկզբում սարքը գնահատվել է 100 հազար ռուբլի։ «iPhone 13 շարքի մոդելների թողարկման, ինչպես նաև փոխարժեքի փոփոխության ֆոնին դրա գինը իջել ու բարձրացել է։ Եվ այժմ սարքը կրկին կարելի է գտնել էժան գնով»,- մեկնաբանել են հեղինակները: Համաշխարհային շուկայում պահանջարկ վայելող սարքը դուրս է եկել 6,1 դյույմանոց OLED էկրանով՝ 2532×1070 պիքսել թույլատրությամբ, A14 Bionic պրոցեսորով, 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և առնվազն 128 գիգաբայթ ներքին հիշողությամբ։ iPhone 12 Pro-ի հետևի մասում տեղադրված է եռակի տեսախցիկ՝ 12 մեգապիքսել ոսպնյակներով, որոնցից յուրաքանչյուրը լիդարի և գիշերային ռեժիմի աջակցությամբ: Մոդելը համալրված է 2815 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոցով՝ արագ լիցքավորմամբ։ Հուլիսի վերջին պարզվեց, որ Ռուսաստանում վաճառքի սկզբում հասանելի iPhone 13 mini-ն Ռուսաստանում ռեկորդային գնով էժանացել է։ 70 հազար ռուբլով առաջարկվող սարքը հնարավոր է դարձել գնել 10 հազարով ավելի էժան։Ավելին10:4829.07.22 -
ՀայաստանԵրևանում և ևս վեց մարզում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Մաշտոցի պող. 31 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրոյի փ. 14, 14/1, 14/2, 14Ա, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-12։00 Արգավանդ, Գեղանիստ և Գետափ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փ. 28, Շինարարների փ. 2, Չարենցի փ. 2, Պարույր Սևակի փ. 5 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր, Գեղարքունիքի մարզում՝ 10։00–11։00 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00–12։00 Գավառ քաղաք՝ Սայադյան փ. 2-62 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոն, Առաջին Ատյանի դատարան, ՀՀ Գեղարքունիքի Մարզային Ոստիկանություն, ՀՀ Պարետապահակային ծառայություն, Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ, Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00–16։00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Վերին Գետաշեն գյուղեր, Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Կարմրավան, Զույգաղբյուր, Աշոցք, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ, Սիզավետ, Բավրա, Սարագյուղ գյուղեր, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց, Բավրայի մաքսակետ, «Գյումրի Հաց» ՍՊԸ, «Բեռնեցյան» ՍՊԸ գազալցակայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզում՝ 11:00–12:00 և 16:00-17:00 Դիլիջան քաղաք՝ Արցախի և Իվանովի փողոցներ, Անդրանիկի թաղամաս, Գորկու փողոց մասնակի, Շամախյան թաղամաս մասնակի:Ավելին10:4229.07.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Շիրակի փողոցում. փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացունՀուլիսի 29-ին, ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ. Դ.) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։ Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին10:3629.07.22 -
ՀայաստանՓրկարարները բացել են փակ դռներըՀուլիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Աբովյան և Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին10:3029.07.22 -
ՔաղաքականԲաքուն կրկին հայտարարում է, որ հենց նրանք են պահում Փաշինյանի իշխանությունը Հայաստանում․ Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «Ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում տեղի ունեցող թյուրքալեզում երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների XXIV նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխելու են»։ Ահա և վե՛րջ։ Ադրբեջանի թիվ մեկ չեկիստը՝ Նագիևը շատ պարզ ասել է, որ Հայաստանում Նիկոլ Արցախատուի իշխանության պահպանման երաշխավորը թուրք-ադրբեջանական տանդեմն է և իրենք բոլոր միջոցներով պաշտպանելու են իրենց դրածոյի՝ Նիկոլ Անհողի իշխանությունը Հայաստանում։ Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Անհողն ու ի՞նչ պետք է ասեն թուրքերը, որ վերջապես հայաստանյան հասարակությունը հասկանա, որ քայլիստների և նրանց ֆյուրերի իշխանությունը Հայաստանում հակապետական և հակահայկական են։ Տեսնելով հայաստանյան հասարակության, հիմնականում անգրագետ և ստամոքսով մտածող զանգվածի նիկոլապաշտությունը, թուրքերն այն աստիճանի են ապահով իրենց զգում, որ արդեն չեն էլ թաքցնում, որ հենց իրենք են Նիկոլին իշխանության բերել Հայաստանում՝ համոզված լինելով, որ նիկոլապաշտները, ժեխն ու փթիրը միևնույն է կերկրպագեն իրենց կուռքին։ Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ էլ Ադրբեջանի բռնապետն էր հայտարարել, որ Բաքուն ակտիվ մասնակցել է Նիկոլին Հայաստանում իշխանության բերելու գործընթացներին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը չկարողացավ հայերին հաղթել «դրսից», բայց կարողացավ հայերին նիկոլապաշտ հայերի ձեռքով ծնկի բերել Բաքվի ու Անկարայի առաջ և վայելել Նիկոլի իշխանությունը Հայաստանում՝ ստանալով Արցախի 75 տոկոսը և ամենօրյա ռեժիմով նվաստացնելով Հայաստանն ու հայությանը։Ավելին10:2429.07.22 -
ՔաղաքականԵթե ապրանքների գները բարձրանում են և քաղաքացին կարողանում է ապրել, այդտեղ վատ բան չկա․ Հովիկ Աղազարյան«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ սեզոնային ապրանքների գները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Եվ ինչը ամենահետաքրքիրն է, աճում են նաեւ ծառայությունների գները: Գնաճը կարող է գալ երկու ճանապարհով, առաջինը առաջարկից է. դրսում ցորենը թանկացավ, մենք այդ գնաճը բերում ենք Հայաստան, երկրորդ ֆենոմենն այն է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս: Մարդիկ աժիոտաժ կամ պահանջարկ ստեղծելով՝ ավելացնում են գինը այդ ապրանքի: ԿԲ-ն, կանոն, արձագանքում է հենց այդ ֆենոմենին, որովհետեւ առաջարկով եկած գնաճի դեմ դժվար է պայքարել: Հայաստանում պահանջարկով ձեւավորվող գնաճ կա ու դրա հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից հիմա Հայաստան ժամանած մարդիկ են, ովքեր իրենց գալով՝ ստեղծել են հավելյալ պահանջարկ մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ»,- Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում գնաճի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հենց այսպես էր բացատրում գնաճի պատճառների մասին: «Առավոտը» ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ փաստորեն, ռուս տուրիստների գալով է Հայաստանում գնաճը պայմանավորված, ստացվում է, որ եթե 1 մլն տուրիստ գա Հայաստան, մենք քաշվեցի՞նք, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաեւ դրական բան կա»: Ճշտեցինք՝ ի՞նչ դրական բան կա նրա մեջ, որ լիքը դրամապանակով գնում ենք խանութ, ոչինչ չառած, կենսական անհրաժեշտ ապրանքները չառած՝ դրամապանակը դատարկվում է՝ Աղազարյանը պատասխանեց. «Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են եւ քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաեւ դրական բան կա, որովհետեւ շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ եւ հետո այն, որ ձեր հարազատի աշխատավարձը բարձրանում է, ձեր աշխատավարձը բարձրանում է, մյուսի աշխատավարձը բարձրանում է եւ դրա համար գործընթացին չպետք է միակողմանի նայեք: Դուք տեսնում եք, վկա եք մենք բոլորս, որ գնաճը Հայաստանում տարածաշրջանում ամենաքիչն է»: Դիտարկմանը, որ մեզ չի սփոփում, եթե Վրաստանում, Լիտվայում կամ Լատվիայում գնաճը անհամեմատ ավելի բարձր է, ասում եք՝ մարդիկ եթե կարողանում են ապրել՝ լավ է, բայց ի՞նչ գիտեք՝ կարողանո՞ւմ են արդյոք ապրել՝ Աղազարյանը պատասխանեց. «Դուք լրագրող եք, կարող է եւ չիմանաք, բայց գիտե՞ք, որ եթե որեւէ երկրում գնաճ չկա, զրո է, դա շատ վատ է, դա նշանակում է, որ տնտեսությունը չի շնչում, չի զարգանում: Բա գնաճն ինչի՞ համար է: Այսինքն, ես հիմա պիտի իմ ապրանքի գինը բարձրացնեմ, որպեսզի եկամուտ ստանամ, չէ՞, դուք էլ եք բարձրացնում ձեր ապրանքի գինը, մենք երկուսով վաճառում ենք նույն ապրանքը: Բայց ես գնում եմ խանութ, առնում եմ ձեր արտադրած ապրանքը, որը մի քիչ թանկացրել եք, բայց որակով է, իմը չեմ առնում, որովհետեւ իմը անորակ է, սրանից ի՞նչ է դուրս գալիս: Դուրս է գալիս այն, որ առողջ մրցակցությունը բերում է որակի բարձրացմանը: Այսինքն, եթե գնաճը զրո է, դա նույնիսկ ավելի վատ է, քան երբ որ գնաճը չափերից դուրս է: Իհարկե, կարճաժամկետ հատվածում մի քիչ դժվար է: Տարբեր պետություններ տարբեր ռեակցիա են ցուցաբերում: Պետություններ կան՝ աշխատավարձ են ավելացնում, թոշակներն են ավելացնում այդ պահին, բայց դա սխալ է»: Կատակեցինք՝ հիմա եթե տուրիստներով է մեր երկրում գնաճը պայմանավորված, չհանե՞նք տուրիստներին ուղարկենք իրենց երկրներ ու դրանով գնաճի հարցը լուծենք՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, երբ որ գնաճը տուրիստներով պայմանավորված է, ծառայության ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրանում է, ծիրանի գինը բարձր է լինում, պոմիդորի գինը բարձր է լինում եւ դա տարածվում է ընդհանուր ժողովրդի վրա: Որոշ խավեր այդ ժամանակահատվածում իհարկե տուժում են, կարող է ուսուցիչներն այդ պահին տուժեն, ծառայողները տուժեն, բայց հետո պետությունը արդեն նրանց անդրադառնում է»»։Ավելին10:1829.07.22 -
ՔաղաքականԱդրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով մի քանի դիտարկումներ։ 1. Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։ Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։ 2. Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։ 3. Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։ 4. Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։ 5. Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու»։Ավելին10:1529.07.22 -
ՔաղաքականՓաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020-ին, երբ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանափակումներ էին, ՀՀ Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում էր լոքդաունի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում տնտեսությանն ու տնտեսվարողներին էին վերաբերում: 7-րդ գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հենց այդ ժամանակ առաջարկում էր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ առանց տոկոսների հաշվառման մարդկանց առնվազն 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրվի: «Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասում էր Ուրիխանյանը: Պատգամավորի առաջարկին, սակայն, վարչապետ Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ ու կտրուկ էր. «Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞: Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք, Նստում, նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»: Տարիներ առաջ, սակայն, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են: «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»,- նշում էր նա: Քաղաքացիներին բանկային պարտավորություններից, ինչպես նաեւ հարկերի, վարկերի տակ «ճռալու» բեռը թեթեւացնելու մասին սրտակեղեք հայտարարություն անելով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Երբ դարձավ վարչապետ, մոռացավ բանկերի վարկերի տակ կքած քաղաքացիներին:Ավելին10:1229.07.22 -
ՔաղաքականՆախաքննական մարմիններում խառնաշփոթ է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններում խառնաշփոթ է ստեղծվել: Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո իրավապահ համակարգում քննարկում է եղել քրեական գործերի ենթակայության հարցը բարձրացնել, եւ եթե որեւէ նախաքննական մարմնում, օրինակ՝ ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում կան այնպիսի քրեական գործեր, որոնք իրենց կառույցի քննության ենթակա գործ չեն, ապա ուղարկել՝ ըստ ենթակայության: Արդյունքում նախաքննական մարմինները սկսել են քրեական գործերը մեկը մյուսին ուղարկել, ինչը համակարգում աշխատանքային խառնաշփոթ է ստեղծել: Այս իրավիճակն առավել զայրացրել է փաստաբաններին, քանի որ գործերի քննությունները կանգ են առել, ու, ըստ նրանց, մինչեւ նոր քննիչը ծանոթանա արդեն մեկ տարի քննված գործին, իրենց պաշտպանյալի իրավունքները կխախտվեն:Ավելին10:0629.07.22 -
ՔաղաքականԻշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, եւ, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաեւ պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից եւ այլ երկրներից, եւ հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին: Իսկ ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ խորհուրդը։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդի գործունեության կարգի մեջ կարդում է. «Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը եւ դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին»։ Իհարկե, առաջին հայացքից այս խորհուրդը կարող է կարեւոր աշխատանք կատարել, սակայն, ինչպես հաճախ է կատարվում, կա՛մ ընդունված որոշումները կմնան թղթի վրա, կա՛մ էլ այդպես էլ որոշումներ չեն կայացվի, փոխարենը պետբյուջեից միջոցներ կծախսվեն՝ խորհրդի անդամներին այստեղ հյուրընկալելու համար: Փաստորեն, իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խորհրդատվությունների վրա հսկայական գումարներ էր ծախսում. օրինակ՝ Աֆրիկայից մարդիկ էին գալիս հայ գյուղատնտեսներին խորհուրդ տալու, թե ինչպես աճեցնեն հայկական ծիրանը: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ ճանապարհով է գնում:Ավելին10:0029.07.22 -
ՀայաստանՄայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ: Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է: Կհիշեք՝ դեռեւս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջեւ են բողոքի ակցիաներ իրականացնում:Ավելին09:5429.07.22 -
ՄշակույթՉարենցը՝ օտարների աչքերով. գրողի 125-ամյակն արժևորվում է նաև Հայաստանի սահմաններից դուրսԻտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում:Ավելին00:0029.07.22
2022-07-28
-
ՄիջազգայինԻրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9400 դեպքԻրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9456 դեպք, մահացել է 42 քաղաքացի:Ավելին23:4828.07.22 -
ՔաղաքականՎերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան«Երբեք չէի կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից իրականություն կդառնան։Ավելին23:3628.07.22 -
ՄիջազգայինՄոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմըՄոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելուն՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն: Նրա խոսքով՝ որոշման նախագծին կողմ է քվեարկել 52 պատգամավոր:Ավելին23:2328.07.22 -
Հասարակական«Թունավոր գործարան»՝ բնակելի շենքի մոտ. ավանցիները բողոքում են, ընկերությունը չի նահանջումԱվանում հնարավոր է բնակելի շենքերի մոտ թունավոր արտանետումներով մետաղաձուլարան կառուցվի:Ավելին23:1028.07.22 -
Հասարակական«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:Ավելին22:5728.07.22