Լրահոս
Միջազգային
15:24
29.07.22
144

ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները ավելի քան երկու ժամ զրուցել են հեռավար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախօրեին տեղի ունեցած հեռավար զրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության և դրա շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ հարցեր: 

Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները չեն քննարկել չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի մտադրության մասին հարցը: