Լրահոս

2022-07-29
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդակարգ և կենսակերպ՝ ատամների սպիտակեցումից հետո
    Ատամների սպիտակեցումը ենթադրում է էմալի բնական կամ ձեռքբերած երանգավորման փոփոխություն։ Որպես հետևանք բարակում է էմալի պաշտպանական շերտը, վերականգնման համար անհրաժեշտ է 10-ից 14 օր։ Դեռ չվերականգնված էմալը զգայուն է հատկապես գունավոր մթերքների հանդեպ, ուստի սպիտակեցման արդյունքը չփչացնելու, երկարաժամկետ պահպանելու համար կարևոր է որոշ ժամանակ «սպիտակ» սննդակարգով ապրելը։ Սննդակարգում պետք է ներառել ոչ միայն անվտանգ, այլ նաև օգտակար մթերքներ, որ կպարունակեն միներալներ՝ հատկապես կալցիում, ֆտոր, վիտամիններ՝ հատկապես A, E, C։ Թույլատրելի մթերքները՝ • Կաթնամքերք, որ չի գունային հավելումներ • Մրգեր, բանջարեղեն՝ ոչ վառ երանգների • Ծովամթերք • Թռչնամիս, ձվի սպիտակուց • Մակարոն, կարտոֆիլ, ձավարեղեն • Հացաբուլկեղեն • Քարաուզ, ծնեբեկ՝ շոգեխաշած «Սպիտակ» սննդակարգը կարող է ներառել բոլոր այն մթերքները, որ չունեն երանգավորող հատկություն։ Կարևոր է ոչ միայն էմալի երանգը պահպանելը, այլ նաև էմալը չվնասելը. թթու, աղի, կծու, սառը, տաք մթերքները խոցելի են դարձնում էմալը՝ խթանելով բորբոքային, ինֆեկցիոն գործընթացներ։ Ցանկալի չէ նաև կոշտ մթերքների օգտագործումը։ Ոչ ցանկալի մթերքներ՝ • Թեյ՝ ցանկացած տեսակի • Սուրճ, կոֆեին պարունակող խմիչքներ, կակաո • Վառ երանգավորում ունեցող սոուսներ • Բանջարեղենային, մրգերից պատրաստված խմիչքներ • Բոլոր ցիտրուսային մրգերը, թթվաշ խնձոր • Շոկոլադ, քաղցրավենիքներ • Ձվի դեղնուց Վերոնշյալ մթերքները բացառել պետք է նվազագույնը երկու շաբաթ՝ մինչև կվերականգնվի էմալը, ապա կարևոր է վառ երանգավորում ունեցող մթերքների օգտագործումը սահմանափակելը։ Որքան երկար հնարավոր լինի ապրել «սպիտակ» սննդակարգով, այնքան երկար կպահպանվի սպիտակեցման արդյունքը։ Ատամներին վնասակար ազդեցություն ունեն ծխախոտը, ալկոհոլը. ճերմակ ժպիտի համար հրաժարվել է պետք ծխախոտից. նիկոտինն ու ճերմակ ատամնաշարը համադրելի չեն։ Սպիտակեցրած ատամների խնամքը չի ենթադրում միայն հատուկ սննդակարգ, խիստ կարևոր է նաև հիգիենան։ Պետք է օգտագործել փափուկ խոզանակ, կանայք պետք է որոշ ժամանակ հրաժարվեն վառ երանգի շրթներկներից, ուշադրություն պետք է դարձնել նաև դեղամիջոցներին. դրանք չպետք է պարունակեն ներկանյութեր, սպիտակեցման արդյունքը պահպանելու համար կես տարին մեկ անգամ պետք է դիմել պրոֆեսիոնալ մաքրման։
    20:30
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։20-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1966 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկն արգելափակվել է․ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ղ․-ին (ծնված 1992 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
    20:22
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանություն՝ Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։  Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։  
    20:22
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
    N զորամիավորման զորամասերում հուլիսի 29-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
    20:16
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք
    Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարների և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։
    20:08
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար․ հայտարարություն
    Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ։ «Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը եւ օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխանելը։ Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական, ուղղիչ եւ իրավապահ ոլորտները չունեն թափանցիկություն եւ նախկինում կաշառք կորզելու համար օգտագործել են ընտրովի կիրառում: Պետք է փորձարկել նորաստեղծ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունն ու անկախությունը։ Ոմանք մտահոգություն են հայտնել, թե արդյոք դատական ​​եւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնյաներ օբյեկտիվ են ընտրվել։ Խնդիր է մնում նաեւ այս հակակոռուպցիոն ինստիտուտների, ինչպես նաեւ իրավապահ եւ դատախազական մարմինների վրա քաղաքական դրդապատճառներով արտաքին ազդեցության հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
    19:57
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրտի զոնդավորում կատարելուց հետո Մամիկոն Ասլանյանը վերադարձել է կալանավայր
    Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։ «Սիրելի´ հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։ Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` ուշադրության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին` սրտացավ վերաբերմունքի և իրենց ծառայողական պարտականությունները որակյալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին` օպերատիվ և սրտացավ վերաբերմունքի համար։ Փառք Աստծո, ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է»,- նշել է Ասլանյանը։
    19:54
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միկա Բադալյանին բերման են ենթարկել
    Բլոգեր Միքայել Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ինքը՝ Միքայել Բադալյանը Telegram-ի իր ալիքում։ Նրա փոխանցմամբ՝ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին՝ նրա խոսքերով «հերթական հակառուսական ցույցը ճնշելու» համար։ Հիշեցնենք, որ Բադալյանը կալանքից ազատ է արձակվել գրավով՝ երկուշաբթի օրը։ Նա մեղադրվում է «Հայաստանում պատրաստվող ահաբեկչությունների մասին» կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
    19:51
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քայլք և առողջություն. hաշվարկումը՝ ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշ
    Քայլքը հիանալի միջոց է բարելավելու ընդհանուր ֆիզիկական առողջությունը: Շարժումները անվտանգ են, գրեթե անազդեցիկ, հասանելի մարդկանց ճնշող մեծամասնությանը, իսկ էֆեկտը համեմատելի մարզասրահներում անցկացրած ժամանակին: Առօրյա քայլքը՝ Օգտակար է սրտի, թոքերի և արյան շրջանառության համար Օգնում է նիհարել Բարձրացնում է ստորին մարմնի մկանների տոնուսը Ապահովում է ոսկրերի ամրություն՝ մարմնի ստորին հատվածում Կանոնավոր վարժությունները ամրացնում են մկանները, ոսկորները և հոդերը՝ նվազեցնելով ցանկացած վնասվածքի, այդ թվում՝ կոտրվածքների վտանգը: Քայլելը բարելավում է տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել դեպրեսիան և անհանգստությունը: Ակտիվ տեմպով քայլելը զարգացնում է ձեր սիրտն ու թոքերը: Այն օգնում է նաև նիհարել. Քայլելով ընդամենը 1,6 կմ՝ կարող եք այրել մինչև 100 կկալ։ Խորհուրդ է տրվում օրական առնվազն 30 րոպե տրամադրել արագ քայլելուն՝ որքան հնարավոր է հաճախ։ Այնուամենայնիվ, նույնիսկ 10 րոպե ամենօրյա ակտիվ քայլքը բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը: Տիպիկ սխալը քայլն արագացնելիս դրա երկարությունը մեծացնելն է: Սա հանգեցնում է կոճի և ծնկի վրա չափազանց մեծ ցնցումների, և մկանների ցավի, որոնք անցնում են ստորին ոտքի առջևի երկայնքով: Քայլելիս հիմնական ջանքերը զարգացնում են ոտքերի հետևի մկանները, հետևաբար, փորձեք հնարավորինս գետնից հրելոտքը՝ աշխատելով ստորին մկանի հետ: Քանի որ անհարթ մակերևույթների վրա քայլելը մեծացնում է վնասվածքների, հատկապես կոճի ոլորման վտանգը, կարևոր է ընտրել կոշտ կաշվե կոշիկներ՝ բարձր, մինչև կոճ երկարությամբ վերնամասով: Եթե ​​դուք արշավ եք գնում ուսապարկով, ապա դրա ժապավենները պետք է լինեն փափուկ, կարգավորելի երկարությամբ։ Ներքևից ցանկալի է լրացուցիչ գոտի՝ ամրացված գոտկատեղին։ Նորօրյա բջջայինները լայն հնարավորություններ են տալիս հաշվարկել քայլքն ու հետևել օրգանիզմի աշխատանքին, ակտիվության մակարդակին, անցած հեռավորությանն ու այրված կալորիաներին։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական քայլել 10,000 (մոտ 8 կմ) քայլ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ տարիքի հետ շարժունակության սահմանափակումները կարող են սահմանափակել նաև օրական քայլերի հնարավոր քանակությունը: 60 տարեկան և ավել մեծահասակների համար օրական քայլքը ներառում է 6000-8000 քայլ։
    19:48
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել իր քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում, քանի որ մուտքը այնտեղ սահմանափակ է. հայտարարություն
    Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»: Այս մասին ասվում է Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ, գրել է «Tert.am»-ը։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է»: 44-օր ինտենսիվ մարտերի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի և հայամետ անջատականների կողմից զոհեր, կորուստներ եղան։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից տարածքների նկատմամբ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը հանգեցրեց երեք լրացուցիչ տարածքների վերահսկողության խաղաղ փոխանցմանը Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում։ Հրադադարը հիմնականում պահպանվել է, սակայն լարվածությունը մնում է բարձր, հատկապես սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ: Ռուսական ուժերը իրենց դերն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանամերձ մայրուղիների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան մուտքը վերահսկելու գործում: Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուս խաղաղապահներ, և արգելել է Լեռնային այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է»,- ասված է հայտարարության մեջ:
    19:38
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Թթի օգտակար հատկություններն ու բուժիչ ազդեցությունը
    Թութն ունի մեծ քանակությամբ վիտամիններ (A, B1-B6, B9, E, C, K) , միկրոտարրեր (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրեր (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր)։ Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել հիպոկալեմիայի, ուստի բժիշկները, կալիումի նյութափոխանակության խանգարումների դեպքում, թթի մզվածքներ են նշանակում։ Թարմ թթի 100 գ-ում պարունակվում են՝ Կալորիաներ 43 կկալ Սպիտակուցներ 1.44գ Ճարպեր 0.39գ Ածխաջրեր 9.8գ Ջուր 87.68գ Թթի օգտագործումը խորհուրդ է տրվում նաև սրտի (սրտամկանի դիստրոֆիա, տարբեր ծանրության արատներ) և երիկամների հետ կապված քրոնիկական այտուցներ ունեցող հիվանդներին։ Այն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Թթի կանոնավոր ընդունումը նվազեցնում է շնչահեղձությունը, սրտի ցավը և նորմալացնում դրա ռիթմը։ Անեմիայի և նյութափոխանակության խանգարումների դեպքում այն նույնպես բուժիչ նշանակություն ունի։ Թութը՝ թուրմի տեսքով, օգտագործվում է նաև ստոմատիտի, պարոդոնտի, խոցերի և կոկորդի հիվանդությունների ժամանակ բերանի խոռոչը ողողելու համար։ Ողողումը պետք է կատարվի օրական առնվազն 4 անգամ։ Նյարդային խանգարումների դեպքում, որոնք առաջանում են գերաշխատանքից և ուղեկցվում են անքնությամբ, խորհուրդ է տրվում պատրաստել թթի թուրմ։ Զանգվածը պետք է ձեռք բերի մածուցիկ կառուցվածք։ Խոհարարության մեջ թթի պտուղներն օգտագործում են ՝ աղանդերի, կարկանդակների, մուրաբաների, կոմպոտների, մարշմալոուի և այլ քաղցրավենիքների պատրաստման գործում, նաև որպես հումք ոգելից խմիչքների (գինի, օղի) համար։
    19:30
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գլխացավ. տեսակներն ու բնորոշող հատկանիշները
    Գլխացավ տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը: Կենցաղում գլխացավը օգտագործվում է որպես գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրում: Պետք է նկատել, որ գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն: Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային` հատկապես նյարդային թելերի միջոցով: Գլխացավերը հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով Նոպաների ամսական հաճախականություն Հիվանդության տևողություն Տեղակայում Ճառագայթում Բնույթ Նոպաների ի հայտ գալու հաճախականություն Նոպայի տևողություն Ինչպես է այն սկսվում և ինչպես ավարտվում Գլխացավի ի հայտ գալու ժամանակ Ինչն է ուժեղացնում և դադարեցնում գլխացավը Ուղեկցող ախտանիշներ Տարածված բնույթ են կրում առաջնային գլխացավերը, որոնք կազմում են հիվանդության հիմքը: Դրա հետ մեկտեղ հիվանդության էթիոլոգիան հաճախ մնում է չպարզված: Առաջնային գլխացավերից են լարվածության գլխացավը, միգրենը, փնջային գլխացավը: Լարվածության գլխացավը գլխացավերի ամենատարածված ձևն է: Դրանք կոչվում են սթրեսոգեն և գլխամաշկի մկանների լարվածության գլխացավեր։ Փնջային գլխացավով և միգրենով տառապող հիվանդների թերապիան անցնում է մի շարք բարդ կլինիկական փուլեր: Այն ներառում է կանխարգելիչ բուժում, ինչպես նաև ցավային գրոհի դադարեցում`բուժման սրացման ժամանակ:
    19:15
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում
    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։
    19:00
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գերմանիան Ուկրաինային կմատակարարի 16 Biber տանկային կամրջի շերտեր
    Գերմանիան որոշել է 16 Biber տանկային կամրջի շերտեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։ Վեց ագրեգատ կմատակարարվի այս տարի, մնացածը՝ հաջորդ տարի։ Հունիսի 21-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարեց, որ իր երկիրը ԳԴՀ-ից ստացել է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ: Հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ԳԴՀ-ն հավանություն է տվել ևս 100 հաուբիցի մատակարարմանը։ Հունիսի վերջին Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հրապարակեց Ուկրաինա տեղափոխված սպառազինությունների ցանկը և հետագա առաքումների պլանը, որը ներառում է 30 «Gepard» և «IRIS-T» ինքնագնաց զենիթային հրացաններ, երեք «Mars», 22 բեռնատարներ և 80 պիկապ:
    18:45
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում անտառային հրդեհը հասել է հյուրանոցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհը հասել է հյուրանոցին։ Քամու պատճառով հրդեհն արագորեն տարածվում է:
    18:28
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    UTair-ի օդանավը վերադարձել է Գրոզնիի օդանավակայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ UTair-ի օդանավը, որն ահազանգել էր, ապահով վերադարձել է Գրոզնիի օդանավակայան։ Հիշեցնենք, որ Boeing Գրոզնի-Մոսկվա չվերթը ահազանգել էր Կասպից ծովի վրա և իջել 3 հազար մետր բարձրության վրա։ Այն անհետացել էր Flightradar ծառայության քարտեզից։
    18:20
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԻՊԾ սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը
    Հուլիսի 29-ին ժամը 13:54-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240մմ հրթիռ է: Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել: Возможно, это изображение на открытом воздухе
    18:10
    29.07.22
    Ավելին