Լրահոս
2022-07-29
-
ՏարածաշրջանՎրաստանի լեռներում սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվելՎրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում ենթադրաբար եղել է վեց մարդ: Այդ մասին, ըստ «Գրուզիա Օնլայն»-ի՝ հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, սակայն տվյալ տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուղղաթիռում, անձնակազմից բացի, եղել են նաև բժիշկներ և փրկարարներ: Ուղղաթիռն ընկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող լեռներում: Նշվում է, որ ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերել երկու հոգու, որոնք վթարի էին ենթարկվել և պարապլանով բախվել ժայռին: Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից էլ հայտնել են, որ լեռնային հանգստավայրի մոտ անցնող ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:Ավելին22:1529.07.22 -
ՄիջազգայինԱպոկալիպտիկ ամառ՝ Եվրոպայում. կրակն ու տապը ստիպում են մարդկանց հեռանալ տներիցԵվրոպայում էլ աննախադեպ շոգն է հրդեհների ու տասնյակ զոհերի պատճառ դարձել: Հին աշխարհամասի արևմտյան հատվածում՝ Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում, կրակը մեծ տարածքներ է ընդգրկել, ստիպել հազարավոր բնակիչների ու զբոսաշրջիկների լքել բնակավայրերը:Ավելին22:1429.07.22 -
Քաղաքական«Արյունալի սադրանք». Մոսկվան հայտնում է, որ Կիևը հարվածում է ուկրաինացի ռազմագերիներինՈւկրաինան հերքում է, Ռուսաստանը` պնդում, որ Կիևը հարվածել է իր իսկ գերիների բանտին, որովհետև, ըստ Մոսկվայի, այդ զինյալները սկսել էին ցուցմունքներ տալ ուկրաինական բանակի հանցագործությունների մասին: Ուկրաինայի Գլխավոր շտաբը հրետակոծությունը ռուս զինվորականների սադրանք է որակել։Ավելին22:1229.07.22 -
ՏարածաշրջանՀրդեհ՝ Մոսկվայի բնակելի շենքերից մեկում. 8 մարդ մահացել էՄոսկվայի հոսթելներից մեկում գիշերը բռնկված հրդեհը 8 մարդու կյանք է խլել: Հայտնի է, որ հոսթելում բազմիցս են անվտանգության հետ կապված խախտումներ հայտնաբերվել:Ավելին22:0029.07.22 -
ՀասարակականԵրևանում 38-ամյա մոպեդավարը մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր մոպեդի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռաֆայել Ղ-ն իր վարած մոպեդով Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մոպեդի վարորդն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։Ավելին21:4929.07.22 -
Հայաստան«Կինո»՝ Կինոյի տան բակում. գարեջրագործների ու կինոգործիչների վեճըԵրևանի Կինոյի տան ներքին բակում գարեջրատուն է կառուցվում՝ չնայած շինարարարությունը արգելող դատարանի որոշման: Կառուցապատողը պնդում է, որ քաղաքապետարանի թույլտվությունն ունի և ոչ ոք իրեն խանգարել չի կարող:Ավելին21:4529.07.22 -
ՀայաստանԻնչո՞ւ է կրակում Բաքուն. «բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք»Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հինգշաբթի ադրբեջանական ինտենսիվ կրակից հետո մասնագետները փորձում են դրա թաքնված ուղերձները հասկանալ: Ադրբեջանցիները բնագծերն են ամրացնում, միաժամանակ, ըստ փորձագետների, Հայաստանի իշխանությանը հիշեցնում են տված խոստումների մասին:Ավելին21:3029.07.22 -
Կրթություն և գիտություն«Նոյեն» կպատմի հայի մասին. Արմեն Ամիրյանի նոր գիրքը, որը հնարավոր է նաև դիտել«Նոյե» կոչվում է ֆիլմը, որ գրքի է վերածել Արմեն Ամիրյանը: Այն թուրքական գորշ գայլերի ու մի հայի մասին է:Ավելին21:2029.07.22 -
ԻրավականԴատավոր Ֆարխոյանը «գլուխը կախ է կարդացել» Արամ Գասպարյանին ազատ չարձակելու որոշումըԿալանավորումը առողջական վիճակի հետ կտրականապես անհամատեղելի է համարում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանի փաստաբանը: ԱԱԾ փոխգնդապետը մեկ տարուց ավելի է՝ կալանավորված է, ըստ պաշտպանի՝ ակնհայտ քաղաքական գործով:Ավելին21:1029.07.22 -
ՏարածաշրջանԹուրքական Մարմարիսում բռնկված անտառային հրդեհը տարածվել է հյուրանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հյուրանոցներից մեկում։ Հուլիսի 29-ին, հաղորդել է A Haber-ը։ «Կարճ ժամանակում կրակը տարածվել է քամու օգնությամբ։ Հրդեհի մարմանը ներգրավվել են նաևմարզի անտառտնտեսությանը պատկանող ուղղաթիռները»,- հայտնել է հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, բրիգադները մեծ ջանքեր են գործադրում արագորեն տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար։ Աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական տեխնիկայով։ Թուրքական հանգստավայրերը վտանգի տակ են հուլիսի սկզբին բռնկված անտառային հրդեհների պատճառով: Հուլիսի 14-ին հայտնի դարձավ Մուղլա քաղաքում խոշոր անտառային հրդեհի մասին։ Հրդեհը ոչնչացրել է 500 հեկտար անտառ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 19 մարդ։Ավելին21:0529.07.22 -
ԱրցախLուրերը, թե այսօր ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը. ԱՀ ՊՆՈրոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:Ավելին20:5729.07.22 -
Աշխարհ«Toyota»-ն ժամանակավորապես կփակի իր գործարանը ԹուրքիայումԱվտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը: Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու է Թուրքիայի Սաքարյա շրջանում գտնվող իր գործարանի արտադրական աշխատանքը։ Պատճառը սպասարկման, վերանորոգման ոլորտներում քաղաքականությանև վերանայման աշխատանքներն են։ Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացը վերսկսել սույն թվականի օգոստոսի 14-ից։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում արտադրական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու որոշում էին կայացրել նաև «FIAT», «Ford Otosan» ընկերությունները։Ավելին20:5529.07.22 -
ԱռողջապահականՀիվանդություններ, որոնց դեպքում ցուցված չէ կվասի օգտագործումըԿվասը որպես կանոն չորս բաղադրիչից է պատրաստվում՝ ջուր, շաքար, հաց, խմորիչ։ Այս չորսից օգտակար կարելի է համարել միայն ջուրը, մյուս երեքը կարող են բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Տարեկանի հացից պատրաստված կվասը վատ չէ, բայց մեծ քանակի օգտագործման դեպքում բացասաբար է ազդում աղիների միկրոֆլորային՝ ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ հատկապես ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ, իմունային հիվանդություններ ունեցողների։ Հացը պարունակում է գլյուտեն, որ մի շարք հիվանդությունների դեպքում ցուցված չէ, ինչպես գաստրիտի, պանկրեատիտի, ստամոքս-աղիքային համակարգի այլ հիվանդությունների, իմունային հիվանդությունների, ինչպես նաև ալերգիայի, գլյուտենի հանդեպ անտանելիության դեպքում։ Խմորիչը բացասաբար է ազդում ստամոքսաաղիքային համակարգի միկրոֆլորային՝ այն կարող է հանգեցնել խմորման, փքվածության։ Կվասը ցուցված չէ նաև հիպերտոնիա,շաքարային դիաբետ, լյարդի հիվանդություններ ունեցողներին։ Շաքարի բարձր պարունակությամբ խմիչքը սննդակարգում չպետք է ներառեն նիհարել ցանկացողները։ Այնուամենայնիվ կվասի ճիշտ ընտրության համար կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը. այն պետք է պարունակի միայն ջուր, հաց, շաքար, թթվեցման միջոց՝ օրինակ ածիկ։ Եթե կա լիմոնաթթու կամ այլ կոնսերվանտներ, համային խթանիչներ, չարժե գնել։ Կարևոր է նաև գնել ապակյա տարայով, քանի որ պլաստիկե տարայի դեպքում պլաստիկից հեղուկի մեջ կարող են հայտնվել վտանգավոր տարրեր։ Լավագույն տարբերակը տանը պատրաստելն է՝ բավական է տարեկանի հացի փշուրները լցնել ջրի մեջ, ջուրը շաքարով քաղցրացնել՝ խմորման համար, երեք օր անց խմիչքը պատրաստ կլինի։Ավելին20:4029.07.22 -
ԱռողջապահականՍննդակարգ և կենսակերպ՝ ատամների սպիտակեցումից հետոԱտամների սպիտակեցումը ենթադրում է էմալի բնական կամ ձեռքբերած երանգավորման փոփոխություն։ Որպես հետևանք բարակում է էմալի պաշտպանական շերտը, վերականգնման համար անհրաժեշտ է 10-ից 14 օր։ Դեռ չվերականգնված էմալը զգայուն է հատկապես գունավոր մթերքների հանդեպ, ուստի սպիտակեցման արդյունքը չփչացնելու, երկարաժամկետ պահպանելու համար կարևոր է որոշ ժամանակ «սպիտակ» սննդակարգով ապրելը։ Սննդակարգում պետք է ներառել ոչ միայն անվտանգ, այլ նաև օգտակար մթերքներ, որ կպարունակեն միներալներ՝ հատկապես կալցիում, ֆտոր, վիտամիններ՝ հատկապես A, E, C։ Թույլատրելի մթերքները՝ • Կաթնամքերք, որ չի գունային հավելումներ • Մրգեր, բանջարեղեն՝ ոչ վառ երանգների • Ծովամթերք • Թռչնամիս, ձվի սպիտակուց • Մակարոն, կարտոֆիլ, ձավարեղեն • Հացաբուլկեղեն • Քարաուզ, ծնեբեկ՝ շոգեխաշած «Սպիտակ» սննդակարգը կարող է ներառել բոլոր այն մթերքները, որ չունեն երանգավորող հատկություն։ Կարևոր է ոչ միայն էմալի երանգը պահպանելը, այլ նաև էմալը չվնասելը. թթու, աղի, կծու, սառը, տաք մթերքները խոցելի են դարձնում էմալը՝ խթանելով բորբոքային, ինֆեկցիոն գործընթացներ։ Ցանկալի չէ նաև կոշտ մթերքների օգտագործումը։ Ոչ ցանկալի մթերքներ՝ • Թեյ՝ ցանկացած տեսակի • Սուրճ, կոֆեին պարունակող խմիչքներ, կակաո • Վառ երանգավորում ունեցող սոուսներ • Բանջարեղենային, մրգերից պատրաստված խմիչքներ • Բոլոր ցիտրուսային մրգերը, թթվաշ խնձոր • Շոկոլադ, քաղցրավենիքներ • Ձվի դեղնուց Վերոնշյալ մթերքները բացառել պետք է նվազագույնը երկու շաբաթ՝ մինչև կվերականգնվի էմալը, ապա կարևոր է վառ երանգավորում ունեցող մթերքների օգտագործումը սահմանափակելը։ Որքան երկար հնարավոր լինի ապրել «սպիտակ» սննդակարգով, այնքան երկար կպահպանվի սպիտակեցման արդյունքը։ Ատամներին վնասակար ազդեցություն ունեն ծխախոտը, ալկոհոլը. ճերմակ ժպիտի համար հրաժարվել է պետք ծխախոտից. նիկոտինն ու ճերմակ ատամնաշարը համադրելի չեն։ Սպիտակեցրած ատամների խնամքը չի ենթադրում միայն հատուկ սննդակարգ, խիստ կարևոր է նաև հիգիենան։ Պետք է օգտագործել փափուկ խոզանակ, կանայք պետք է որոշ ժամանակ հրաժարվեն վառ երանգի շրթներկներից, ուշադրություն պետք է դարձնել նաև դեղամիջոցներին. դրանք չպետք է պարունակեն ներկանյութեր, սպիտակեցման արդյունքը պահպանելու համար կես տարին մեկ անգամ պետք է դիմել պրոֆեսիոնալ մաքրման։Ավելին20:3029.07.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Կոռուպցիա կա, կա կոռուպցիա. Պետդեպն ասել է՝ ինչո՞ւ չկան ամերիկյան ներդրումներԱվելին20:3029.07.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՀուլիսի 29-ին՝ ժամը 15։20-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1966 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկն արգելափակվել է․ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ղ․-ին (ծնված 1992 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։Ավելին20:2229.07.22 -
ՀասարակականԻնքնասպանություն՝ Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետելԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։Ավելին20:2229.07.22 -
N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխN զորամիավորման զորամասերում հուլիսի 29-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Ավելին20:1629.07.22 -
Հայաստան«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածքՀուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարների և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։Ավելին20:0829.07.22