Լրահոս

2022-07-29
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող մի շարք քաղաքացիներ
    Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Գ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողներն ու ԱՎՎ անձնագրային բաժանմունքի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին անձնագրային բաժանմունքում ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 42-ամյա Հայկ Ի.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժին է ներկայացել 15-ամյա Առնակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով: Նա տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղից ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 28-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 39-ամյա Արշակ Մ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117.1-րդ և 243.1-րդ հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
    13:24
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն բարձր որակի առողջապահական ծառայություններ. ԱՆ
    Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրաՄարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը: Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն:գրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը: Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն:
    13:16
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։ Արդյունքում երգիչն ստիպված է եղել գիշերն անցկացնել օդանավակայանի VIP սրահում։ «Գործելով սահմանված կանոնադրության համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի կողմից պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»,- նման հայտարարություն է տարածել Մոլդովայի ոստիկանությունը։ Թե ինչ նպատակով է ռուսական էստրադայի աստղը ժամանել երկիր, դեռ չի հաղորդվում, քանի որ իրականում նա համերգներ ունի Ղրիմում։ Ըստ լուրերի՝ Ֆիլիպ Կիրկորովը պետք է մասնակցեր կորպորատիվ միջոցառման։
    13:08
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «ՀայՓոստ»-ը «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված գեղաթերթիկ է դրել շրջանառության մեջ
    «ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին: Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
    13:00
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեկ գիշերվա մեջ ԱՄՆ Կենտուկի նահանգը հեղեղվել է․ կան զոհվածներ և անհետ կորածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ Կենտուկի նահանգը ջրի տակ է։ Այս պահին հայտնի է 8 զոհվածների մասին, հայտնում է Khabar 24-ի թղթակիցը։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում տարածաշրջանում անձրևի տեղումների պատճառով հեղեվել է բնակավայրը։ Հաղորդվում է, որ անձրևները կանխատեսվում են մինչև շաբաթվա վերջ։ Նահանգի վեց շրջաններ արտակարգ դրության մեջ են։ Փոթորկի պատճառով ավելի քան 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Ողջ մնացածներին որոնելու համար Կենտուկիի իշխանությունները գործի դրեցին ոստիկանություն և Ազգային գվարդիա: Մի քանի մարդ անհետ կորել է։ Փրկարար ծառայության տվյալներով՝ ջրհեղեղը քշել է ճանապարհներ ու կամուրջներ, ավերել շենքերի հիմքերը։ Հսկայական թվով մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։
    12:47
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հեծանիվների մասսայական վթար․ ամեն ինչ խառնվել էր՝ կանայք, սաղավարտները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    SHOT-ը հայտնում է, որ կանանց առաջին Tour de France-ի ժամանակ հեծանվային խոշոր վթար է տեղի ունեցել։ Ամեն ինչ խառնվել էր՝ հեծանիվներ, կանայք ու սաղավարտներ։  Նշվում է, որ մարզիկներից մեկի ողնաշարը կոտրված է, մնացածը նորմալ են։
    12:37
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևան քաղաքում ծնվել է 34 տղա և 33 աղջիկ
    28.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա` 34 տղա և 33 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
    12:35
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
    Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 26-ին վրաերթի ենթարկված 68-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
    12:29
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջրհեղեղ՝ Իրանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ջրհեղեղի պատճառով փակվել է Թեհրան-Հյուսիս երկաթգիծը։ Այս մասին հայտնում է Իրանի երկաթուղային ընկերությունը։ Երկաթուղու աշխատակազմը փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում ջուրը շինությունից քշել է մարդկանց, կան զոհեր։
    12:24
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-ն դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից
    Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր էստոնական «Պայդե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Այս խաղում որոշիչ են եղել հետխաղյա 11 մետրանոցները, որտեղ առավել դիպուկ են եղել էստոնական թիմի ֆուտբոլիստների հարվածները` 5:3: «Արարատ-Արմենիա»-ն երկու խաղերի ընդհանուր արդյունքով դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից:
    12:18
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին: Նշենք, որ խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:
    12:12
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ընտանեկան բռնության և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հոգեկան ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ֆիզիկական ներգործության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և ջրերն աղտոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:06
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար
    Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտական գործողություններից տուժած տարածքներում, ենթակա է նախնական խորհրդակցության Հատկացումների հանձնաժողովների հետ», ինչպես նաև «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով» տեղահանվածների համար: Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված: «ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարևոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
    12:00
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Յակուտիայում կարծել են, որ կարողացել են մարել անտառային հրդեհը, սակայն ավելի ուշ այն ուժգնացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Յակուտիայի հանրապետության օպերատիվ շտաբը հայտնել է, որ Միրնինսկի շրջանի Արիլահ գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը, որի հետևանքով 3 տուն է այրվել, մեկուսացվել է։  Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հրդեհը սկսվել է հուլիսի 27-ին գյուղից 4 կմ հեռավորության վրա: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է, և մի քանի ժամ անց հասել հենց բնակավայրին։ Փրկարարներին հաջողվել էր մարել Արիլահ գյուղում բռնկված հրդեհը։ Զոհեր և տուժածներ չկան: Սակայն ավելի ուշ անտառային հրդեհը վերսկսվել է, բնակիչներին հայտնել են տարհանման մասին։
    11:54
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում` Սարալանջի հին ճանապարհին, 26-ամյա խմած վարորդը Niva-ով բախվել է պատին
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Շահբազյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի հին ճանապարհին բախվել է պատին։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահբազյանը, ում առաջինն գնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Խաչատուր Խաչատրյանը, նախ իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփի անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով վարորդին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։   Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
    11:52
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Ինչպե՞ս է Mirror-ի համերգի ժամանակ հսկա էկրանն ընկնում պարողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հոնկոնգյան Mirror խմբի ելույթը ցուցադրող հսկա էկրանը շոուի ժամանակ ընկել է պարողների վրա։ Asiaone.com-ը տեղեկացնում է, որ համերգն անցկացվել է երեկ Հոնկոնգի Կոլիզեում։ Միջադեպից վնասվածքներ են ստացել երկու պարուհիներ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Եղիսաբեթ թագուհու հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հրապարակման աղբյուրը հայտնում է, որ խոսքը հոնկոնգյան Collar աղջիկների խմբի անդամ Սո Չինգի մասին է։ Խմբի երկրպագուները շատ էին վախեցել, համերգն անմիջապես ընդհատվել է։ Նախկինում խմբի երկրպագուներն արդեն փորձել են կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել անվտանգության խնդիրների վրա և ստորագրահավաք են ստեղծել՝ պահանջելով ամրացնել օգտագործվող ծակոտկեն կառույցները։ Երկրպագուները անհանգստացել են, քանի որ նախորդ ելույթներից մեկի ժամանակ Mirror-ի անդամներից մեկն ընկել է բեմից։
    11:48
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութերի պահման մեղադրանքով Գերմանիայից արտաքսված երկու ադրբեջանցի ապաստան հայցողներ են ձերբակալվել
    Գերմանիայից արտաքսված ևս երկու ադրբեջանցի ապաստան հայցողներ՝ Էմին Մալիկովը և Անար Ալիևը, ձերբակալվել են թմրանյութերի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է oc-media.org կայքը: Տեղեկացնում է, որ 2021 թվականից ի վեր Գերմանիան 8 քաղաքական փախստականի է արտաքսել Ադրբեջան նրանց ձերբակալելու համար։ Մեկ ուրիշը երեկ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
    11:42
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
    Հուլիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    11:36
    29.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող շենքից․ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նոր մանրամասներ են հայտնի դարձել գիշերը Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհից։ Զոհվել է 8 մարդ, բոլորը միգրանտներ են։ Մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող շենքից՝ պատուհանների ճաղերի պատճառով։ Հրդեհի կասկածելի պատճառը էլեկտրականության անսարքությունն է։ Պարզվել է, որ հանրակացարանը կոպտորեն խախտել է հրդեհային անվտանգության կանոնները։ Հարուցվել է քրեական գործ։
    11:30
    29.07.22
    Ավելին