Լրահոս
Հայաստան
15:37
29.07.22
119

Հրդեհ՝ Այգեստան համայնքի տարածքում․ այրվել է մոտ 150×50մ չոր խոտ

Img default alt hy

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են չոր խոտատարածքում բռնկված հրդեհը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով այրվում է չոր խոտ:

Ահազանգը ստանալուն պես Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում տեղակայված, փրկարար ուժերի վարչության, պահպանման բաժանմունքից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհի հետագա տարածումը կանխելու և օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ մեքենայով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` ժամը 11:32-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150×50 մ չոր խոտ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: