Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:43
29.07.22
228

Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի բանտերից մեկին․ կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական զորքերը «HIMARS» ՀԿՌՀ-ներով հրթիռակոծել են Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող մեկուսարանը, որտեղ պահվում են գերի ընկած ազովցիները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 

«Այս գիշեր Կիևը նպատակաուղղված արյունալի սադրանք է իրականացրել։ Ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռային հարված է հասցվել Ելենովկա բնակավայրի շրջանում գտնվող քննչական մեկուսարանին, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ «Ազով» խմբավորման զինյալները»,- ասված է հաղորդագրությունում։ 

Հարվածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 75 ուկրաինացի ռազմագերի, տուժել է մեկուսարանի 8 աշխատակից։ 

ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ մեկուսարանի ուղղությամբ հարվածի նպատակը մեկն է` վախեցնել ուկրաինացի զինվորականներին, որոնք ցանկանում են վայր դնել զենքը: