Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:35
31.07.22
163

Իրանի սահմանին 2 զինվորական է սպանվել

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին 2 սահմանապահ զինվորական է սպանվել: Սահմանապահները սպանվել են Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս սահմանամերձ շրջանի տարածքում պարեկություն կատարելիս, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ 

Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ զորքի հրամանատարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանում, սահմանները հսկելու ընթացքում, սպանվել է սահմանապահ գնդի երկու զինծառայող: 

Սալմաս շրջանը արևմուտքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիային: 

Դեպքի մանրամասները հայտնի չեն: Դրանց մասին ավելի ուշ համապատասխան գերատեսչությունները հայտարարություն կտարածեն: