Լրահոս
Աշխարհ
15:15
31.07.22
151

Հեղեղումներ` Չինաստանում. հարյուր հազարավոր մարդիկ են տուժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնին նահանգում հորդառատ անձրևները և դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղները ազդել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ 

Տուժել է նաև մոտ 1600 հեկտար ցանքատարածություն, ըստ Մարզային հեղեղումների և երաշտի դեմ պայքարի շտաբի: Ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է մոտ 1,9 միլիոն դոլարը: 

Լիաոնինգ նահանգի 13 միջին և 17 փոքր ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկականը։ 

Հինգշաբթիից շաբաթ տեղացած հորդառատ անձրևների պատճառով նահանգում տարհանվել է գրեթե 80 հազար մարդ։