Լրահոս
Հասարակական
13:40
31.07.22
223

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու ԲԿ։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։