Լրահոս
Սպորտ
15:00
31.07.22
157

Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-«Լիոն» խաղին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ընկերական խաղում «Ինտերը» մրցել է «Լիոնի» հետ։ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Հյուրերի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդր Լակազետը։

50-րդ րոպեին Ռայան Շերկին կրկնապատկեց ֆրանսիական ակումբի առավելությունը։ 2 րոպե անց Ռոմելու Լուկակուն կրճատել է հաշվի տարբերությունը։ 65-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրել է Նիկոլո Բարելան։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 58-րդ րոպեին։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին։