Լրահոս
Սպորտ
14:00
31.07.22
142

2 հայ ըմբիշներ այսօր կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 2 հայ ըմբիշներ այսօր կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել 45 կգ քաշային Արման Հարությունյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ ուղիղ իրավունք է նվաճել բրոնզի համար պայքարելու:
Նշենք նաև, որ ՀՀ հավաքականը առայժմ մեդալներ չունի: