Լրահոս
2022-08-03
-
Արտաքին քաղաքականությունՉինաստանի ԱԳՆ-ն Թայվանի հետ վերամիավորումն անվանել է պատմական անխուսափելիությունԹայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հայտարարության մեջ, որը հրապարակվել է՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի: Վան Ին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չերազել Չինաստանի վերամիավորման մեծ գործին խոչընդոտելու մասին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը տարածք չի թողնի Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերի գործողությունների համար: Նա նաև վստահեցրել է, որ Չինաստանի զարգացումը զսպելու համար Թայվանն օգտագործելու փորձերը դատապարտված են ձախողման: Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել խաղարկել «Թայվանի խաղաքարտը»՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկարգություններ ստեղծելու համար։ Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի Սունշան օդանավակայան: Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղևորությունն է կղզի 1997 թվականից ի վեր:Ավելին10:5603.08.22 -
Հասարակական56-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին․ կա վիրավորԵրեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, ՌԴ քաղաքացի 56-ամյա Գառնիկ Ե․-ն իր վարած Mercedes GLS 350 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմենքենայով Տաթև-Գորիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնայիչ 48-ամյա Մաքսիմ Ս․-ի վարած ГАЗ 53 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/03/1219258/Ավելին10:5503.08.22 -
ԻրավականԱյս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբԱյսօր ժամը 10:00 տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության շարունակությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից: Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգը ներառելու է նաև խափանման միջոցի հարցը: Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով դատավարության շուրջ վերջին զարգացումները։ Հաղորդագրությունում մասնավորապես անդրադարձ է կատարվել պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությանը` դատական նիստը հետաձգելու և մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության 202-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորեցման պահանջով հանրային մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունում արձանագրել է առնվազն 11 նշանակալի խախտումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքներում, սակայն դատարանը հրաժարվեց վերականգնել օբյեկտիվ դատաքննության համար նյութերը: «Ցանկացած պահի իշխանությունների քաղաքական հակառակորդներին հետապնդելու «անբեկանելի» հեղինակություն վայելող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հետ ուղարկել ՀՀ դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունները, որը կազմված էր օրենքի աղաղակող խախտումներով, ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր ապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանությունների կողմից բեմադրված աբսուրդի թատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույն ավանդույթներով»։ «Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։ «Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, չհաշտվելով նրա հետ, որ Ավետիք Չալաբյանը օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, շտապում են օր առաջ նորից ապօրինի ազատազրկել նրան, դրանով շարուանկելով նրա հետ սկսած հաշվեհարդարաը։ Նոր ընդունված քրեադատավարական օրենսգրքով, խափանման միջոցի հարցը քննարկվում է վերը նշած հարցերից հետո, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցված պատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում: Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփ-լեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա Կոշեցյան («Այբ» hիմնադրամ), Արմեն Խաչիկյան («Արար» հիմնադրամ), Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան» hիմնադրամ), Տեր Մեսրոպ քահանա Արամյան («Այբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք: Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»: Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»»,- նշված է պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին10:5303.08.22 -
ՀայաստանԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երկկողմ երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիովԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5003.08.22 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում Nissan Qashqai-ը բախվել է արգելապատնեշին, ապա կոտրել գազախողովակը․ կա վիրավորՕգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև կոտրել գազատար խողովակը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ապա օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Ավելին10:4903.08.22 -
ՍպորտՇախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 6-րդ տուրում հայտնի ենՀայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիները շարունակում են ելույթներն Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի առաջատարներից Հնդկաստանի երկրորդ ընտրանու հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 5 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է: Կանանց ընտրանին 6-րդ տուրում կխաղա Անգլիայի հավաքականի հետ: Նախորդ 5 տուրերում ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:Ավելին10:4403.08.22 -
ՀայաստանՄետրոյի 10 կայարաններում և Բաղրամյան 19 հասցեում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվելՕգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։ Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից օդանավակայանի, քաղաքապետարանի, մետրոպոլիտենի 10 կայարաններում և Բաղրամյան 19 հասցեում իրականացված տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր բնականոն աշխատանքը։Ավելին10:4303.08.22 -
ՀասարակականԲազմաթիվ արհավիրքների միջով անցած եզդի ժողովուրդը վերածնվելու է գալիք հզոր և անվտանգ Հայաստանում. Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել եզդի ժողովրդին։ «Այսօր՝ օգոստոսի 3-ին, մենք միասին ոգեկոչում ենք 2014թ․ Իրաքի հյուսիսում ահաբեկչական կազմավորումների հրոսակների կողմից եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Իրեն քաղաքակիրթ համարող համաշխարհային հանրության աչքի առջև, իսկ շատ դեպքերում քար լռության պայմաններում արդեն 21-րդ դարում մի ողջ հինավուրց ժողովուրդ իր բնօրրան Սինջարում և այլ վայրերում ենթարկվեց զանգվածային սպանդի, տեղահանության, գերեվարության ու հայրենազրկման, որի ցավալի հետևանքները զգալի են մինչև այժմ։ Հայաստանը և ցեղասպանության արհավիրքն ապրած հայ ժողովուրդը չէին կարող ոչ միայն չկիսել եղբայրական եզդի ժողովրդի վիշտն ու ապրումակցել նրան, այլ նաև անմասն մնալ եզդիների ցեղասպանության ճանաչումից։ Արդեն 2018թ․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ․ իրականացված ցեղասպանությունը։ Այս տխուր օրն անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ցանկանում եմ վշտակցությունս և աջակցությունս հայտնել եզդի ժողովրդին՝ վստահաբար հավատալով, որ բազմաթիվ արհավիրքների միջով անցած այս հնամյա ժողովուրդը վերածնվելու է, վերածնվելու է նաև գալիք հզոր և անվտանգ Հայաստանում, քանի որ հենց մեր ընդհանուր Հայրենիքի համար պայքարում են հայաստանաբնակ եզդիներն անցել անմնացորդ նվիրման և զոհողությունների հայ-եզդիական անխախտ եղբայրության միասնական ուղով», - ասվում է ուղերձում։Ավելին10:3903.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉԺՀ-ն օգոստոսի 4-7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքումՉինաստանն օգոստոսի 4-ից մինչեւ 7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում, նահանգ, որը Տայվանի հետ բաժանում Է նեղուցը: Օգոստոսի 3-ին այդ մասին հաղորդել Է նահանգի ծովային անվտանգության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զինավարժանքները կսկսվեն օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն: Դրանք տեղի կունենան նահանգի վեց ափամերձ շրջաններում, որոնց ստույգ կոորդինատները նշված են վարչության կայքում: Համապատասխան շրջաններում սահմանվում Է նավարկության ժամանակավոր արգելք: Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում մարտակարն հրաձգություններով նախորդ զինավարժանքերն անցկացվել են հուլիսի 30-ին: Օգոստոսի 2-ի երեկոյան Տայբեյի օդանավակայանում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի ինքնաթիռի վայրԷջքից հետո Չինաստանը հայտարարել Է մի ամբողջ շարք զինավարժանքների մասին մայրցամաքային մասի ամբողջ ափի երկայնքով, ինչպես նաեւ Տայվանի շուրջը մի քանի շրջաններում: Ըստ որում զինավարժանքների վեց նշած գոտիներից երեքը գտնվում են այն ջրատարածքում, որոնք կղզու վարչակազմը համարում Է իր տարածքային ջրերը: Այդ շրջաններից մեկը հայտնվել Գաոսյունից՝ կղզու խոշորագույն նավահանգստից 20 կիլոմետրից պակաս հեռավորության վրա, որը գտնվում Է կղզու հարավ - արեւմտյան ափին: ՉԺՀ-ի մարտական հրամանատարության արեւելյան գոտին օգոստոսի 2-ի երեկոյից արդեն հեռահար հրետանիով հրաձգություններ Է կատարում Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ոչ միջուկային մարտական զորամասով կիրականացնի հրթիռների արձակումներ Տայվանից դեպի արեւելք ընկած ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:3703.08.22 -
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրկին նախազգուշացնող հայտարարություն է տարածելԱնվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։ Խոսքը վերաբերում է այն վայրերին, որոնց վերաբերյալ այսօր երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր էր ստացել։ Դրանք են՝ «Զվարթնոց օդանավակայան»-ը, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերը։ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները: ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական մամուլին, խուսափել մարդաշատ վայրերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատող միջավայրից։Ավելին10:3003.08.22 -
ՔաղաքականՊարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասում եք, որ էն պարգեւավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել է պաշտոնյաներին, կարելի էր հատկացնել թոշակառուներին։ Ուրեմն այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար». սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի ապրիլի 6-ին, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այսպիսով, որքա՞ն պարգեւավճարներ են բաժանվել 2020 թվականին. Ազգային ժողով՝ 1 մլրդ 416 մլն դրամ, ՀՀ ՊԵԿ՝ 5 մլրդ 578 մլն դրամ, Քննչական կոմիտե՝ 1 մլրդ 451 մլն դրամ, 12 նախարարություն՝ 5 մլրդ 90 մլն դրամ, ՀՀ ոստիկանություն՝ 8 մլրդ դրամ, եւ այսպես շարունակ։ Ընդհանուր 25 մլրդ դրամ է կազմել պարգեւատրման ֆոնդը, այսինքն՝ իրականում պարգեւավճարների համար նախատեսված գումարները շատ ավելի շատ են, քան իր խոսքում ասում էր Փաշինյանը։ Ինչպես հաճախ է պատահում, նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2018 թվականի հունվարի 17-ին բարձրացնելով պարգեւավճարների թեման, նաեւ հարց էր հնչեցնում, թե այդ դեպքում ինչ ուտեն աղքատները, եւ տարբերակներ թվում՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ, տաքդեղ։ Սակայն հեղափոխությունից չորս տարի անց նա մոռացավ աղքատներին, թոշակառուներին օգնելու իր առաքելության մասին, թույլատրեց պարգեւավճարներ բաժանել ու բարձրացրեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այնինչ երկար ժամանակ նա դեմ էր հենց բոլոր տեսակի պարգեւավճարներին։ Կրկին խաբեց:Ավելին10:2303.08.22 -
ՔաղաքականԿառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետեւ սպանդանոցները չէին կառուցվել, եւ գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը: Միեւնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետեւում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, եւ ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետեւ լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ: Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»:Ավելին10:1603.08.22 -
ՔաղաքականՀայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողներին շտապ զորացրում են. ԱբրահամյանԱրդեն 2 օր է` ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում են Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։ «Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։ Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթությունները իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։ Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ՝ ինչ փաստաթղթի հիման վրա», - նշել է Աբրահամյանը։Ավելին10:1203.08.22 -
ՔաղաքականԱրսեն Թորոսյանի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատմությունը վերջից սկսենք. երկնքից երեք խնձոր ընկավ՝ խաղաղության քարոզ անողի, դա լսողի, մեկն էլ 1990-ականների արցախյան ազատամարտի հաղթանակը կասկածի տակ դնող ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գլխին: Իսկ պատմությունն այն մասին է, որ «խաղաղության» քարոզ-խնձորները 44-օրյա պատերազմից հետո ամեն օր ու ժամ են տեղում ու, որպես արգելված, բայց քաղցր պտուղ, մատուցվում հայ հասարակությանը, որի մի հատվածը, խնձոր-քարոզի անուշահոտությանն ու քաղցրահամությանը խաբվելով, այն ուտում ու սկսում է մտածել, թե մեր վայ-հարեւանների հետ կարող ենք խաղաղ ապրել, «ջան ասել, ջան լսել»: «Մեզ համոզել են մահ ընտրել»,- ասում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ մի մարդ, որ ծնողներին իրենց մանկահասակ երեխաների համար դագաղներ գնելու խորհուրդ էր տալիս, մի մարդ, որ կորոնավիրուսի առաջին դեպքերն ի հայտ գալու ժամանակ սարկազմով էր պատասխանում լրագրողների հարցերին ու հանդիմանում, թե՝ «հիմա բոլորիդ վարակելու եմ»: Նա մի անձ է, որի կառավարման ժամանակահատվածում ՀՀ ամբողջ պատմության մեջ ամենաշատ մահերն են գրանցվել, մարդ, որի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը մինչեւ 2017 թվականը պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, բայց իշխանափոխությունից հետո պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկն է դարձել (251,6 մլն դրամ՝ 3 տարվա կտրվածքով): Ու վերջապես նա մի մարդ է, որի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները, թե «հայ պատգամավորը խոստովանում է՝ 30 տարի առաջ սխալվել են»: Ադրբեջանցիները երեւի բավական խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն նույն մտքերն ու գաղափարները կրող, կիսող ու պրոպագանդող Թորոսյանին, որ պատերազմին երեւի միայն Ստեփանակերտի ապաստարաններից է հետեւել: Իսկ եթե «Բայրաքթարի» ձայնը սղոցեր նրա ականջները, ու նա զգար արկի հարվածից մի քանի մետր շպրտվելու «ադրենալինը», հայտարարություններում գուցե դույզն-ինչ համեստ լիներ: Թեեւ մանկական դագաղների մասին խանդավառ հայտարարող մարդուց ի՞նչ սպասել»:Ավելին10:1003.08.22 -
ՔաղաքականԻնքնագլորների բերած վնասների մասին քննարկում՝ ԱԺ-ում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային եւ մեքենաների վթարների պատճառ դառնում: Վերջերս հրապարակվել էր, որ ինքնագլորներից տուժած մոտ 5 տասնյակ քաղաքացի է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Եթե այս հանգամանքն է անհանգստացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին ու Զարուհի Բաթոյանին, ու որոշել են ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում կազմակերպել խորհրդարանում, ապա փառք տանք Աստծուն, որ քաղաքացիների առողջությունը նրանց գոնե անհանգստացնում է: Փաստենք՝ ինքնագլորների մասին միամտորեն կարծիք հայտնող իշխանավորներն անմեղի հայացք ընդունելու իրավունք պարզապես չունեն: Ինչու՝ քանի որ դրանք Հայաստան բոլորովին վերջերս են ներկրվել, ու եթե դրանց շարժի համար պատասխանատու մարմինները՝ ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան թույլտվություն չտային, ապա մարտկոցով գլորվող «սամոկատները» Երեւանի փողոցները չէին գրոհի, հետեւաբար պատգամավորների քննարկումը ուշացած է, զարմանքն՝ անտեղին: Ցանկացած երեւույթ ի սկզբանե պետք է քննարկել, հաշվարկել ռիսկերը, ապա նոր միայն թույլտվություններ ընծայել ու կանաչ լույս վառել: Իհարկե, բացառված չէ, որ իշխանավորները հերթական անգամ կարող են նախկիններին մեղադրել, որ, ենթադրենք, սաբոտաժ անելու համար հենց նրանք են դիտմամբ ինքնագլորների տակ նետվում (Աստված նրանց «հեղափոխական» երեւակայություն է տվել, չի խնայել), բայց փաստն այն է, որ դրանք ո՛չ նախկիններն են ներկրել, ո՛չ էլ, առավել եւս, դրանով իշխանություն վերցնելու հայտ են ներկայացրել: Դուք եք թույլ տվել. սեթեւեթանքը անտեղի է եւ չընկալվող»:Ավելին10:0403.08.22 -
ԱրցախԼարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել․ ԱՀ ՊՆԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են․ «Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»:Ավելին09:5703.08.22 -
ՔաղաքականՀայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՊՆՀուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին00:1003.08.22 -
ՀասարակականԵրևանի և 7 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0003.08.22
2022-08-02
-
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ ԵրևանումՕգոստոսի 2-ինմ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Mercedes Evacuator մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում բախվել է կայանված Mercedes, Opel, Honda մակնիշի ավտոմեքենաներին և էլեկտրական ուղեփակոցին (շլագբաում)։Ավելին23:5002.08.22 -
ՀասարակականՈւսանողական առաջադրանքը դարձել է համաշխարհային գյուտ. եռաչափ տպիչով ստացված առաջին պրոթեզըԵռաչափ տպիչով ստացված առաջին պրոթեզն արդեն իրականություն է: Ուսանողական առաջադրանք, որ կարող է նոր նոու-հաու դառնալ:Ավելին23:4702.08.22