Լրահոս
Քաղաքական
10:12
03.08.22
408

Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողներին շտապ զորացրում են. Աբրահամյան

Img default alt hy

Արդեն 2 օր է` ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում են Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։

«Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։
Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթությունները իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։

Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ՝ ինչ փաստաթղթի հիման վրա», - նշել է Աբրահամյանը։