Լրահոս
Հասարակական
10:49
03.08.22
183

Գեղարքունիքի մարզում Nissan Qashqai-ը բախվել է արգելապատնեշին, ապա կոտրել գազախողովակը․ կա վիրավոր

Img default alt hy

Օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև կոտրել գազատար խողովակը։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ապա օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։