Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:37
03.08.22
120

ՉԺՀ-ն օգոստոսի 4-7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում

Img default alt hy

Չինաստանն օգոստոսի 4-ից մինչև 7-ը մարտական հրաձգություններով զինավարժանքներ կանցկացնի Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում, նահանգ, որը Տայվանի հետ բաժանում Է նեղուցը: Օգոստոսի 3-ին այդ մասին հաղորդել Է նահանգի ծովային անվտանգության վարչությունը: Զինավարժանքները կսկսվեն օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին) և կտևեն մինչև օգոստոսի 7-ի 12:00-ն:

Դրանք տեղի կունենան նահանգի վեց ափամերձ շրջաններում, որոնց ստույգ կոորդինատները նշված են վարչության կայքում: Համապատասխան շրջաններում սահմանվում Է նավարկության ժամանակավոր արգելք: Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում մարտակարն հրաձգություններով նախորդ զինավարժանքերն անցկացվել են հուլիսի 30-ին: Օգոստոսի 2-ի երեկոյան Տայբեյի օդանավակայանում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի ինքնաթիռի վայրԷջքից հետո Չինաստանը հայտարարել Է մի ամբողջ շարք զինավարժանքների մասին մայրցամաքային մասի ամբողջ ափի երկայնքով, ինչպես նաև Տայվանի շուրջը մի քանի շրջաններում:

Ըստ որում զինավարժանքների վեց նշած գոտիներից երեքը գտնվում են այն ջրատարածքում, որոնք կղզու վարչակազմը համարում Է իր տարածքային ջրերը: Այդ շրջաններից մեկը հայտնվել Գաոսյունից՝ կղզու խոշորագույն նավահանգստից 20 կիլոմետրից պակաս հեռավորության վրա, որը գտնվում Է կղզու հարավ - արևմտյան ափին:

ՉԺՀ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտին օգոստոսի 2-ի երեկոյից արդեն հեռահար հրետանիով հրաձգություններ Է կատարում Տայվանի նեղուցում, ինչպես նաև ոչ միջուկային մարտական զորամասով կիրականացնի հրթիռների արձակումներ Տայվանից դեպի արևելք ընկած ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: