Լրահոս
Արցախ
09:57
03.08.22
251

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել․ ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են․

«Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:

Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»: