Լրահոս
2022-08-03
-
Հայաստան2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերումՕգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին14:3003.08.22 -
ՔաղաքականԱշոտ Երկաթին կալանքի որոշում տված դատավորի լիազորությունները դադարեցվել ենՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած», - նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։ Նշենք, որ Տիգրան Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Այնուհետև 2020 թվականին նա նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: Այս տարվա հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ: Հիշեցնենք, որ Տիգրան Սիմոնյանն այն դատավորն է, որ կալանքի որոշում էր կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ:Ավելին14:2603.08.22 -
ՀայաստանՀուլիսի կենսաթոշակների հետվճարները թոշակառուներին կփոխանցվեն մինչև օգոստոսի 25-ըՀուլիս ամսվա անկանխիկ գործարքների 10% հետվճարները կենսաթոշակառուներն ու նպաստառուները կստանան մինչև օգոստոսի 25-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ պարզաբանելով, որ հետվճարը նշված ժամկետում կփոխանցվի կենսաթոշակային քարտերին։ «Հաջորդող ամիսներին ևս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (այսինքն` յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսի 25-ը)»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։ Հետավճարների ծրագրին միացել են կենսաթոշակային համակարգում ընդգրկված 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։ Սոցապ նախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով, ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ երեք բանկերից մեկի հաճախորդ։ Ընդ որում, այս կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։ Նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։Ավելին14:2003.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանն ինքնաթիռների թռիչքների համար վեց գոտի Է փակել Թայվանի շրջանումՊեկինը ավիաընկերությունների համար պաշտոնական նախազգուշացում Է տարածել Տայվանի մերձակայքի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ. նախազգուշացման մեջ «վտանգավոր գոտիներ» են նշվել վեց շրջաններ, հայտնի Է դարձել Bloomberg-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սահմանափակումները մտցվում են տեղական ժամանակով օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն (Երեւանի ժամանակով 08-00): Axion հրատարակությունն այդ որոշումը կապում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայվան այցի հետ: Տայվանի ռազմական գերատեսչությունը ՉԺՀ-ին մեղադրել Է «Թայբեյի միջազգային իրավունքը եւ ինքնիշխանությունը խախտելու մեջ», ինչը կապված Է Չինաստանի կողմից հայտարարված մարտական հրաձգություններով զորավարժությունների հետ, որոնք անցկացվելու են Տայվանի շուրջ գտնվող վեց տարբեր շրջաններում: Global Times-ի տվյալներով, Չինաստանի բանակի վարժանքներն արդեն օգոստոսի 2-ին սկսվել են Տայվանի մերձակայքում: Նաեւ օգոստոսի 3-ին «Ցզեֆանցզյուն բաո» չինական բանակային թերթի մեկնաբանը գրել Է, որ այն պայմաններում, երբ Փելոսին այցելի Տայվան, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) մի շարք նպատակաուղղված ռազմական գործողություններ կսկսի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:1403.08.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը զոհ ունիՕգոստոսի 3-ի առավոտյան հրազենային վնասվածքից մահացել է ադրբեջանցի զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Այս մասին հայտնում են ադրբաջանական լրատվականները՝ տեղեկացնելով, որ զինծառայողը վիրավորումը ստացել է Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները արդեն մի քանի օր է լարված իրավիճակ են ստեղծել սահմանին։Ավելին14:0703.08.22 -
Արտաքին քաղաքականությունՓելոսին բացատրել է, թե ինչու է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել ԹայվանՓելոսին պարզաբանել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ ազդարարելու, որ Վաշինգտոնը չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Պարզաբանումը տվել է Նենսի Փելոսին՝ Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TTV-ն։ «Այսօր մեր պատվիրակությունը, որով ես շատ հպարտ եմ, եկավ Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր պարտավորություններից և հպարտ ենք մեր բարեկամությամբ, որը ժամանակի փորձությունն է անցել», – ասել է Փելոսին։ Նենսի Փելոսին օգոստոսի 3-ի չորեքշաբթի առավոտյան սկսել է հանդիպումը Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ: Մինչ զրույցի մեկնարկը Թայվանի նախագահը Փելոսիին պարգեւատրել է կառավարության շքանշանով։ Ռուսաստանը Փելոսիի այցը համարել է ԱՄՆ-ի բացահայտ սադրանք Չինաստանին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկանգնի խիստ հակաքայլերի առաջ:Ավելին14:0003.08.22 -
ՄիջազգայինԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն անվտանգությունը, հետքովիդային վերականգնումը և կլիմայի փոփոխությունըԱՍԵԱՆ-ի (Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ օգոստոսի 3-ին Պնոմպենում բացվող 55-րդ խորհրդակցության գլխավոր թեմաների թվում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, տնտեսության վերականգնումը հետքովիդային շրջանում եւ արձագանքը կլիմայի փոփոխությանը եւ դրանց հետ կապված հանդիպումները, որոնք որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ անցկացնում Է Կամբոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հիմական օրակարգն Է անվտանգությունը, տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխությունը եւ այլ հարցեր»,- օգոստոսի 3-ին լրագրողներին հայտնել Է Կամբոջայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Կունգ Ֆոակը: Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները մտադիր են մշակել ընդհանուր մոտեցում այն բարդ խնդիրների լուծման նկատմամբ, որոնք ծառացած են տարածաշրջանի եւ աշխարհի հանդեպ: Պնոմպենի խորհրդակցությունը կդառնա դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ երեք տարվա ընթացքում առաջին անմիջակա հանդիպումը, որոնք մինչ այդ անցկացվում Էին տեսակոնֆերանսների ձեւաչափով COVID-19-ի տարածման սպառնալիքի պատճառով: Միջոցաումներին, որոնք ներառում են ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի (ԱՏՀ) անվտանգության նիստը եւ Արեւելաասիական հանրակցության (ԱԱՀ) ԱԳՆ-ների ղեկավաների հանդիպումը, կմասնացեն ընդհանուր առմամբ 39 արտաքին գործերի նախարարներ, այդ թվում ԱՏՀ-ի մասնակից երկրների 27 արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաեւ 12 արտաքին գործերի նախարարներ, որոնք հրավիրված են որպես ԱՍԵԱՆ-ի գործող նախագահի հյուրեր: ԱՍԵԱՆ-ը հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2022 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով Բրունեյից անցել են Կամբոջային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:5203.08.22 -
ՄշակույթՀայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնըՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտները. դաշնակահարներ՝ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ՝ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար՝ Շուֆեյ Յանը, թավջութակահարներ՝ Բրանոն Չոն, Սևակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ՝ Նոյեմի Գյորին, Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար՝ Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար՝ Ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաև Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգների ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։ «Ես հպարտ եմ այս հրաշալի քաղաքում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի առթիվ։ Մեծ պատիվ է փառատոնը կյանքի կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մեր վաղեմի և թանկագին գործընկերներից մեկի հետ, որը կիսում է դասական երաժշտության ժառանգությանն առնչվող մեր գաղափարներն ու մոտեցումները։ Վստահ եմ, որ այս փառատոնը մեր հաջող համագործակցության ևս մեկ օրինակ կդառնա, և բոլորին կոչ եմ անում միանալ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ երաժշտական այս տոնին»,- ասել է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։ «Ուրախ եմ, որ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» հետ մեր համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, և նոր նախագծերի ստեղծման ճանապարհին մեր մոտեցումներն ու ցանկությունները համընկնում են։ Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր արտիստները մեր երկրից կգնան՝ իրենց հետ տանելով հայ ունկնդրի ջերմ ընդունելությունը, իսկ երաժշտասերները փառատոնի 14 համերգների երկացանկում կգտնեն իրենց հոգեհարազատ երաժշտությունը»,- ընդգծել է Սերգեյ Սմբատյանը։Ավելին13:4603.08.22 -
ՏարածաշրջանՀայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին Երևանը հանձնել է ԲաքվինՀայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ ադրբեջանցի զինծառայող, շարքային Կամիզ Իբաևին հայկական կողմը հանձնել է Բաքվին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին՝ 13։30-ի սահմաններում են հայ դիրքապահները Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերել սահմանը հատած ադրբեջանցուն, ավելի ուշ պարզել, որ նա մոլորվել է: Իբաևը Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսների միջոցով է փոխանցվել ադրբեջանական կողմին։Ավելին13:4503.08.22 -
ՔաղաքականՎախկոտ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց իշխանության միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը․ ՎանեցյանԴատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Չալաբյանի կալանավորմանը։ «Հոգեվարքի մեջ գտնվող վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց իշխանության միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը: Ազատություն՝ բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վանեցյանը։Ավելին13:4303.08.22 -
ՔաղաքականՍա փուչի՞կ էր, գործա՞րք, թե՞ որոշների հարստացման նոր տարբերակ, դուք դատեք. Լիլիթ Գալստյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. Տեղեկատվական՝ հաճախ բուն օրակարգերի շեղելուն ուղղված տարափի մեջ կարծես սահեց-անցավ ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանում 2022 թ․ ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարությունը։ Իսկ այդ հայտարարությունը հատակ ասում է` «Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը և օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխանելը>>։ Սա, ըստ էության, ժողովրդավարության բաստիոնի հերթական փուչիկի պայթեցումն է, փուչիկներ, որոնցով իշխանությունն առատորեն կերակրում է ժողովրդին՝ սեփական անճարակությունն ու դիվանագիտական բոբիկությանը քողարկելով պատերազմի վախերի տակ, երկիրը տանելով վերջնական կապիտուլյացիայի։ Փուչիկների շքահանդեսում գլխավորներն, իհարկե, ժողովրդավարությունն ու անվտանգությունն են, որոնք դրսևորում են ոչ թե բանակի ամրացումով և վերականգնումով կամ պետական անկախ ինստիուտների կայացմամբ, այլ վերջինիս կազմալուծոմով և հարկատուների հաշվին ներքին նշանակության «բանակների» ձևավորմամբ։ Իսկ բոլորովին վերջերս ծանոթանում էի NDI-ի մի ուսումնասիրության, որը փաստում էր, թե Հայաստանում հանրային ընկալումներում նվազել է կոռուպցիան։ Ի դեպ, Ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման օրենքի շրջանակներում դեռ որևէ դատավճիռ չի կայացվել։ Սա փուչի՞կ էր, գործա՞րք, թե՞ որոշների հարստացման նոր տարբերակ, դուք դատեք։ Իսկ մինչ այդ տվյալ օրենքի սահմանադրականության վիճարկման առնչությամբ ՍԴ-ն ասում է, թե պարզաբանման վերաբերյան արդեն մեկ ամիս է դիմել է Վենետիկի հանձնաժողովին, այնտեղից էլ պատասխանում են, թե չեն ստացել․․․Ավելին13:4103.08.22 -
ԵրևանԱռինջ բնակավայրի մի շարք հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Տերյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ փողոցների, Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ փողոցների, Խ.Աբովյան թաղամասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ փողոցների, Պ.Դուրյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, «Սամսոնի Դուս» թաղամասի 1-ին, 5-րդ փողոցների, «Սամսոնի Դաշտ» թաղամասի 5-րդ փողոցի, Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին13:4003.08.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկեր-բարեկամները՝ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում«Հետք»-ը գրում է. 2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը: Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։ Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։ «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամբողջ հաստիքացուցակը՝ ներառյալ վարչական անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայությունների։ Մեր գրությունը վերահասցեավորվել էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին, որն էլ հրաժարվել է տրամադրել հաստիքացուցակը՝ պատճառաբանելով, թե դրանցում կարող են լինել «անձնի ինքնությունն ուղղակի կամ աննուղղակի կերպով նույնականացնելու հնարավորություն տվող տվյալներ» (մեջբերում հարցման պատասխանից)։ Հաստիքացուցակի վերաբերյալ հարցման պատասխանում միայն նշված էր, որ ՊՈԱԿ-ն ունի 331 աշխատակից, որից 70-ը՝ վարչական անձնակազմում, 261-ը՝ մարզային ծառայություններում, արգելոցներում և արգելոց-թանգարաններում։ Ինչևէ, ներկայացնենք, թե ինչպես են Արմեն Հովհաննիսյանի ու Դավիթ Դանիելյանի ազգականներն ու ծանոթները աշխատանքի անցել ՊՈԱԿ-ում։ Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։ ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցնում Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը՝ Արամ Անտոնյանը, որը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող է։ Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես բանվոր: Անդրադառնանք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի մտերմիներին։ ՊՈԱԿ-ի ղեկավար դառնալուց հետո Արմեն Հովհաննիսյանը տնօրենի արտաքին կապերի գծով խորհրդական է նշանակում իր մորաքրոջ որդուն՝ Դավիթ Դանիելյանին (չշփոթել պատգամավորի հետ), որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում։ Հարկ է նշել, որ խորհրդական Դավիթ Դանիելյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ժամանակին զբաղեցրել է Սյունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Թարվերդյանի հետ ունեցած միջադեպի հետևանքով: Արմեն Հովհաննիսյանի շատ ազգականներ մինչ իր տնօրեն նշանակվելն արդեն իսկ աշխատում էին ՊՈԱԿ-ում. օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի մյուս երկու մորաքույրները՝ Գոհարը և Շուշանիկը, Արմեն Հովաննիսյանի քույրը՝ Աննա Հովհաննիսյանը և ամուսինը՝ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ինչպես նաև նույն Դավիթ Դանիելյանը, որը տարիներ առաջ աշխատել է ՊՈԱԿ-ում որպես իրավաբան և գնումների մասնագետ։ Այս «գերդաստանին» աշխատանքի է ընդունել ՊՈԱԿ-ի մեկ այլ նախկին տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյանը։ Տնօրենի պաշտոնակատար դառնալուց հետո ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնում աշխատանքի է ընդունվում Գոհար Հարոյանը, որը Հովհաննիսյանի ընկերոջ քույրն է և իր վարորդի մորաքրոջ աղջիկը։ Դանիելյանն ու Հովհաննիսյանը չեն հերքում մեր տեղեկությունները Այս բարեկամական կապերի վերաբերյալ ևս առանձին հարցումներ ենք ուղարկել պատգամավոր Դավիթ Դանիելյանին և ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանին։ Դավիթ Դանիելյանին հարցրել ենք, թե ինչ հարաբերություններ ունի Արմեն Հովհաննիսյանի հետ։ Դանիելյանը պատասխանել է՝ ընկերական հարաբերություններ։ Հարցրել ենք՝ արդյոք ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նա նշանակվել է Ձեր միջնորդությամբ․ այս հարցին պատգամավորը չի պատասխանել՝ չհերքելով մեր տեղեկությունը։ Հարցրել ենք՝ ճ՞իշտ է, որ Արմեն Հովհաննիսյանի նշանակումից հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել Ձեր հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը։ Այս հարցին ևս Դավիթ Դանիելյանը, ըստ էության, չի պատասխանել։ Միայն նշել է, որ իր եղբայրը ՊՈԱԿ-ում աշխատել է մինչև Հովհաննիսյանի նշանակումը (ինչի մասին վերևում արդեն նշել ենք): Իր կնոջ եղբոր՝ Արամ Անտոնյանի վերաբերյալ հարցին էլ Դավիթ Դանիելյանը պատասխանել է, թե մանրամասներին չի տիրապետում՝ խորհուրդ տալով դիմել ՊՈԱԿ-ին։ Արմեն Հովհաննիսյանի կապերի վերաբերյալ էլ գրավոր հարցեր ենք ուղարկել նրան։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ոչ մի հարցի չի պատասխանել՝ հիշատակելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։ Թեպետ Արմեն Հովհաննիսյանը մեր տեղեկությունների սխալ լինելու դեպքում կարող էր պարզապես հերքել դրանք, ինչը, ըստ էության, չի արել։ 900 հազար դրամ՝ Դավիթ Դանիելյանի կնոջ ընկերությանը Կադրային քաղաքականությունից բացի, ուշադրության է արժանի նաև ՊՈԱԿ-ի գնումների գործընթացը, որից կրկին անմասն չի մնացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ 2022թ․ մարտի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմնանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է Անի Անտոնյանը։ Այս գործարքում ևս մեկ հատկանշական փաստ կա։ Թեպետ պամանագիրը կնքվել է 2022թ․ մարտի 25-ին «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, սակայն ծառայության մատուցման հաշիվ-ապրանքագիրը ստացվել է ապրիլի 1-ին «Կրատոս-1» ՍՊԸ-ից, որը հիմնադրվել է դրանից ընդամենը 4 օր առաջ՝ 2022թ․ մարտի 28-ին։ «Կրատոս-1» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը կրկին Անի Անտոնյանն է։ Պետական համակարգում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի բացառման մասին սիրում է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ինչպես տեսնում ենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է Հայաստանի պատմական հուշարձանների և արգելոց-թանագարնների պահպանության համար, կառուցված է հենց «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի վրա, որի հիմքը դրել են Փաշինյանի կուսակիցն ու նրա ընկերը։Ավելին13:3803.08.22 -
ՔաղաքականՔաղաքականությունը որպես սյուժե, քաղաքական գործիչը՝ դերասան․ «սև հայելու» էֆեկտը. Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է Երբ իրար ձեռք բռնած տղան ու աղջիկը քայլում են ամեն մեկն իր հեռախոսի մեջ մտած ու իրար կողք կանգնած կրկին շփվում հեռախոսի միջոցով, հասկանում ես, որ հեռախոսը ավելին է, քան կապի միջոցը։ Աշխարհը դարձել է «հարթ»։ Լրագրող Թոմաս Ֆրիդմանն իր հայտնի «Հարթ աշխարհ» գրքում խոսում էր 10 գործոնի մասին, որոնք վերափոխեցին աշխարհը։ Գլխավոր գործոնն, իհարկե, տեխնոլոգիական հեղափոխությունն է, որի արդյունքում ջնջվում են պետության սահմանները, ինֆորմացիան տեղ է հասնում վայրկյանների ընթացքում։ Աշխարհը դարձել է մեծ գյուղ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են կամ կարող են շատ արագ ճանաչել։ Ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերը 1980–ին կանխատեսում էր, որ փոփոխությունների երրորդ ալիքը մարդկությանն ամբողջությամբ կմտցնի հետինդուստրիալ փուլ, որը կոչվում է ինֆորմացիոն քաղաքակրթություն։ Մենք հիմա շատ ավելի առաջ ենք գնացել։ Ինֆորմացիոնից անցում ենք կատարել դեպի «կլիպային» դարաշրջան ու ․․․ վերադարձել դեպի «քարանձավ» (շատ հաճախ մտքերն արտահայտում ենք ոչ թե տեքստի, բանավոր խոսքի, այլ սիմվոլների միջոցով՝ «լայք», «սմայլիկ», «սրտիկ» և այլն)։ «Կլիպային» դարաշրջանը և «հարթ» աշխարհն իրենց հետ բերում են քաղաքական տոտալիտարիզմի նոր ձևեր։ Տոտալիտարիզմի կեղտոտ դրսևորումն ամբոխավարությունն է՝ օխլոկրատիան։ Մեր օրերում ամբոխավարությունը շատ ավելի վատ ձևով է ներկայանում, քանզի ամբոխն իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկապես իրար կողք կանգնածներին, այլ նաև վիրտուալ հարթության մեջ հավաքվածներին, որոնց «սև հայելու» միջոցով կառավարում են և մոլորեցնում։ Եթե Ջորջ Օրուելն իր «1984»–ում տոտալիտարիզմի նոր տեսակ էր համարում այն, որ «Մեծ եղբայրը» ձգտում է հետևել բոլորի մասնավոր կյանքն իրենց կամքին հակառակ, ապա «հարթ» աշխարհում մարդիկ կամովին են դառնում «սև հայելու»՝ էկրանի գերի և ի ցույց դնում մասնավոր կյանքը։ Հեռուստացույցի, սմարթֆոնի, պլանշետի սև էկրանները բառիս բուն իմաստով են աշխարհը դարձնում հարթ՝ նպաստելով նաև մարդկանց ուղեղների «հարթեցմանը»։ Հերբերտ Մարկուզեի նկարագրած «միաչափ մարդը» դարձել է «հարթ մարդ»։ Թվում է, թե ինֆորմացիայի հայթայթման ահռելի հնարավորությունները մարդկանց պետք է ավելի ազատ դարձնեին, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Ինֆորմացիոն հեղեղն անպաշտպան է դարձրել մարդկանց, օրինակ, քաղաքական պոպուլիզմից, դեմագոգներից, շառլատաններից, ստի ինդուստրիայի հարձակումներից։ «Սև հայելին» ազդել է հանրային կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ քաղաքականության վրա։ Երևույթների «կլիպային» ընկալումը, տիկտոկային համահարթեցումը և «սև հայելին» փոխել են քաղաքական կյանքը։ Քաղաքական գործիչների, կուսակցությունների մրցակցությունը դարձել է տարատեսակ սյուժեների հերոսների պայքար։ Այդ սյուժեները ոչնչով չեն տարբերվում գեղարվեստական ֆիլմերի, սերիալների սյուժեներից։ Քաղաքական գործիչները վերածվել են դերասանների։ Նրանք միշտ են այդպիսին եղել, բայց չափի մեջ։ Հիմա դերասանությունը զգալիորեն առաջ է մղվել՝ հետևում թողնելով ծրագրերը, պրոֆեսիոնալ հատկանիշները, կառավարչական որակները։ Էությունը հետ է մնացել փաթեթավորումից։ «Սև հայելին» իր «սև» գործն արել է։ Դրա համար էլ «կապիկների մոլորակ» է ձևավորվել։ Հայաստանը «սև հայելու» զոհերից մեկը դարձավ 2018–ից հետո։ Քաղաքական ծաղրածուն իրական ու վիրտուալ ամբոխի վերածեց հասարակությանը և պատուհաս դարձավ մեր երկրի գլխին։ Միակ «մխիթարանքն» այն է, որ մենք մենակ չենք մեր այս դժբախտության մեջ։ Այս նոր քաղաքական իրականությունը և համաշխարհային թրենդերը դեռևս ակադեմիական մակարդակով լավ չեն ուսումնասիրված, ախտորոշումները համակարգված չեն, չկան ունիվերսալ դեղամիջոցներ։ Քաղաքագիտության դոկտոր և լրատվական դաշտի «բարիկադների» երկու կողմում էլ կռիվ տված Վիկտոր Սողոմոնյանն իր «Политика как сюжет» գրքում անդրադարձել է վերը նշված խնդիրներին՝ համեմատական վերլուծության ենթարկելով 12 պետությունների փորձը (Ուկրաինայից մինչև ԱՄՆ, Ֆրանսիայից մինչև Ինդոնեզիա, Հնդկաստանից մինչև Հունգարիա․ բոլոր տեղերում էլ դրսևորվել են քաղաքական կյանքի «կլիպացումը», դրամատիկ սյուժեն, սերիալային պարզունակությունը), տալով կիրառական առաջարկներ։ Գիրքը ժամանակակից աշխարհի քաղաքական տենդենցները համակարգված դիտարկելու փորձ է։ Այն մեկ շնչով է կարդացվում։ Լրագրողական աշխատանքի ու պաշտոնական լրատվություն «արտադրողի» փորձը, բանասիրական բազային կրթությունը և ակադեմիական քաղաքագիտական գիտելիքների համադրությունը հեղինակին հնարավորություն է տվել նյութը մատուցել «կլիպային» ոճով, ինչը ոչ մասնագետի համար էլ է մատչելի դարձնում առարկան ու ստիպում «սև հայելին» որոշ ժամանակով փոխարինել գրքի հարթ «էկրանով»։ Սողոմոնյանը դիտարկում է քաղաքականությունը որպես սյուժե և ներկայացնում «սև հայելու» հնարավորությունները, դրա բերած վտանգները, այն արդյունավետ կիրառելու տեխնոլոգիաները։ Նրա արած որոշ եզրահանգումների ու տված գնահատականների հետ արժե վիճել ու չհամաձայնել, բայց հենց դրա մեջ է գրքի արժեքը։ Արժե կարդալ։Ավելին13:3503.08.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանը կրկին կալանավորվեցՔիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից 10-օրյա ժամկետում։Ավելին13:3403.08.22 -
ԱշխարհԵգիպտոսում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով 17 մարդ է զոհվելԵգիպտոսի հարավում բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով 17 մարդ է զոհվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Վթարը տեղի է ունեցել Սոհագ նահանգում։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով ՝ բախման պատճառ է դարձել մեկ այլ տրանսպորտային միջոցի՝ հանդիպակաց գոտի դուրս գալը։Ավելին13:3303.08.22 -
ՔաղաքականՕրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին․ ՎարդևանյանՏարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»: Տարիներ անց այդ անձը ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը» ում բնութագրում էին «խամաճիկային դատարան» ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է Դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին: Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում: Փաստ է` օրվա իշխանությունների համար, վերջ չկա աննախադեպ ապօրինություններին..Ավելին13:2903.08.22 -
ՏնտեսականԵՄ-ն առաջարկել Է պարտավորագրերում նշել, որ ներմուծված նավթի մեջ ՌԴ-ից բաղադրիչներ չկանԵվրամիությունը նավթ ներմուծողներին հանձնարարել Է առք-վաճառքի պայմանագրում կետ ամրագրել, որով արտահանողը հաստատելու Է, որ նավթը ռուսական բաղադրիչներ չի պարունակում: Այդ մասին ասվում Է ԵՄ-ի փաստաթղթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հակառակ դեպքում արտահանողը պայմանագրային պատասխանատվություն կկրի ցանկացած ոչ հավաստի հայտարարությունների համար, նախազգուշացրել են եվրոպացի պաշտոնյաները: Եվրամիությունը ծովային ճանապարհով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներմուծումը կարգելի 2022 թվականի դեկտեմբերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:2603.08.22 -
ՍփյուռքԲողոքի ակցիա՝ ընդդեմ սփյուռքահայերի ՀՀ մուտք գործելու ապօրինի արգելքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրտաքին գործերի նախարարության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Նրանք հասել են Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ էլ իմացել են, որ իրենց մուտքն արգելված է։Ավելին13:2003.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի այցը Թայվան և ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել իրենց ներքին գործերինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի և չինա-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև խարխլում է չինա-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը: Չինաստանում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Թայվան որակել են որպես ոտնձգություն Չինաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ չինական կողմը դատապարտում է այդ այցը և այդ առնչությամբ իր բողոքն է արտահայտել ամերիկյան կողմին: Ըստ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ որպես այդ երկրի իշխանության մաս, պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները Թայբեյի հետ: Չինաստանում քաղաքական սադրանք են որակել Նենսի Փելոսիի այցը Թայվան, որի նպատակն է Վաշինգտոնի և Թայբեյի միջև պաշտոնական շփումների մակարդակը բարձրացնելը, ինչն անընդունելի է չինական կողմի համար: Նշվում է, որ Վաշինգտոնը Թայվանը դիտարկում է որպես Չինաստանին զսպելու միջոց, ինչը որակվել է որպես «արկածախնդրություն, որը չափազանց վտանգավոր է»: «Որպես խոշոր գերտերություններ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները պետք է հենվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, հակամարտությունից խուսափելու և փոխադարձ շահավետ փոխգործակցության վրա: Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, ինչի մասին որևէ այլ երկիր դատելու իրավունք չունի»,- ասված է հայտարարության մեջ: Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չխաղարկել «թայվանական խաղաքարտը», դադարել թայվանական գործերին խառնվելը, քանի որ դա բացառապես Չինաստանի ներքին հարցն է:Ավելին13:1203.08.22