Լրահոս
Հայաստան
20:10
08.08.22
179

Եռամսյա հավաքների 2-րդ մասնակիցն է մահացել՝ մեկ շաբաթում. «պատժիչ բնույթո՞վ» զորահավաք

Երկրորդ մահը՝ 5 օրում: Եռամսյա զորահավաքի ևս մեկ մասնակից է մահացել: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Սևանա լճում լողալիս շնչահեղձ է եղել Ազատ Մ.-ն, որ Շիրակի մարզից էր զորակոչվել: Եվս մեկ զորակոչիկ հանկարծամահ էր եղել օգոստոսի 4-ին: 

Ընդդիմությունը կասկածում է, որ զինկոմիսարիատներում պատշաճ բուժզննում է իրականացվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝  առողջական խնդիրներ ունեցող մարդուն զորակոչել են քաղաքական հայացքների համար: