Լրահոս
Միջազգային
20:30
08.08.22
240

Ավերված տներ, կտոր-կտոր եղած նահատակներ. Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են չկրակել

Երեք օր փոխադարձ հրթիռակոծությունից հետո Իսրայելն ու Պաղեստինը երեկ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Իսրայելի արձակած հրթիռները Գազայում 30 մարդու կյանք են խլել, այդ թվում՝ երեխաների: 

Պատասխան հրետակոծությունից իսրայելցիներ չեն տուժել: «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած 600 հրթիռների 97 տոկոսը վնասազերծել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը: