Լրահոս
20:35
08.08.22
135

Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին վերաբերյալ հարցեր. ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում  վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի  26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը: