Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:00
08.08.22
115

Լիտվայում տարեկան գնաճը հասել Է ռեկորդային ցուցանիշների

Img default alt hy

Լիտվայում տարեկան գնաճը հուլիսին կազմել Է ռեկորդային 21,6 տոկոս. ցուցանիշի վրա զգալի ազդեցություն են ունեցել մթերքների, վառելիքի, Էներգիայի և ծառայությունների գների աճը:

Այս մասին վկայում Է Լիտվայի վիճակգրության դեպարտամենտի հաղորդագրությունից: «Տարեկան գնաճը (2022 թվականի հուլիսին 2021 թվականի հուլիսի համեմատությամբ) կազմում Է 21,6 տոկոս:

Տարեկան գնաճի վրա առավել մեծ ազդեցություն Է ունեցել վառելիքի, կաթի և կաթնամթերքի, պանրի, ձվի, ջերմաԷներգիայի, ԷլեկտրաԷներգիայի, հացի և հացահատիկային արտադրանքների, կոշտ վառելիքի, մսի և մսամթերքիների, գազի, սրճարանների, ռեստորանների և նմանօրինակ հաստատությունների ծառայությունների, անձնական փոխադրամիջոցների վերանորոգման և տեխզննման ծառայությունների, յուղի և ճարպի, ինչպես նաև բանջարեղենի գների աճը»,-ասվում Է դեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության մեջ:

Նշվում Է, որ սպառման ապրանքների գները տարվա ընթացքում աճել են 25,6 տոկոսով, ծառայություններինը՝ 12,3 տոկոսով: Լիտվայում տարեկան գնաճը հունիսի արդյունքներով հասել Է 20,5 տոկոսի: Ուկրաինայի իրադրության, Ռուսաստան և Բելառուս ապրանքների արտահանման դադարեցման և մատակարարումների հետ կապված ընդհատումների ֆոնին SEB խմբի տնտեսագետները վատացրել են Բալթիկայի երկրների տնտեսության կանխատեսումները 2022 և 2023 թվականներին, նշելով, որ ամբողջ թվարկվածը ժամանակավորապես կխախտի շինարարակրան և արդյունաբերական սեկտորների աշխատանքը երկրորդ և երրորդ եռամսյակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: