Լրահոս
Առողջապահական
19:50
08.08.22
382

Մարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Մարշալի համախտանիշն աուտոիմուն հիվանդություն է, ախտանշանները՝

·կրկնվող տենդ

·դող, սարսուռ

·ավշային հանգույցների բորբոքում

·բերանի խոռոչում խոցերի ատկայություն

Համախտանիշը ենթադրում է, որ ախտանշանները կարող են կամ միասնաբար դրսևորվել կամ հնարավոր է որ օրինակ միայն բարձր ջերմությամբ դրսևորվի. պարզապես, ախտորոշման համար կարևոր է, որ այն պերերոդիկ բնույթ ունենա։ Մարշալի համախտանիշի հիմնական ախտանշանը տենդն է, որ որպես կանոն տևում է 2-7 օր։

Աուտոբորբոքային հիվանդությունը ենթադրում է՝ մեծ է ժառանգականության գործոնը՝ համախտանիշը կարող է պայմանավորվել մի քանի գեների մուտացիոն համադրությամբ։ Արտաքին գործոնները՝ վիրուսներ, ջերմաստիճան, միջավայր ևս կարող են նպաստել, բայց դրանք հիմնականում կենսունակ են ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների դեպքում։

Ի տարբերություն պարբերական հիվանդության, որի գենային մուտացիաներն ավելի հեշտ է բացահայտել՝ այս համախտանիշի դեպքում բազմաթիվ գեներ կարող են մուտացիայի ենթարկվել։ Համախտանիշն ախտորոշվում է ժխտման, բացառման մեխանիզմով։

Հաճախ համախտանիշի ախտանշանները պատճառ են դառնում սխալ բուժման. Երեխան կարող է ունենալ քմային նշիկների բորբոքում, էպիզոդիկ տենդ և սա գնահատվի որպես վիրուսային ծագման հիվանդություն, նշանակվեն հակաբորբոքային դեղամիջոցներ։

Որպես կանոն մինչև 5-10 տարեկանը հիվանդությունն ինքնուրույն անցնում է, բայց բարդությունների պատճառ կարող է դառնալ սխալ բուժումը՝ հակաբորբոքային պրեպարատների անհիմն օգտագործումը։ Որոշ դեպքերում, եթե համախտանիշն արտահայտվում է միայն բարձր ջերմությամբ, քմային նշիկների հեռացումը բերում է կլինիկական լավացման։

Մարշալի համախտանիշի դեպքում որպես բուժման միջոց կիրառվում է հորմոնալ թերապիան»։