Լրահոս
Քաղաքական
19:41
12.08.22
107

Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով»․ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։

Երկու նկատառում.

Ա․ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որևէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։

Ի՞նչ որոշեն, դա էլ՝ անելու են։

Բ․ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ո՞ւմ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արևմուտքին։

Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետևում էին դրան»։