Լրահոս
Սպորտ
20:00
12.08.22
77

Վահան Բիչախչյանը ստացել է «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը ճանաչվել էր «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն խաղացող, ստացել է իր մրցանակը:

«Մեզ ավելի շատ հրաշքներ ցույց տուր, եղբա’յր»,- Բիչախչյանի մասնակցությամբ լուսանկարները մակագրել է «Պոգոնի» մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել էր ձայների ավելի քան 45%-ը։ «Մաեստրո»․ այսպես էր անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։