Լրահոս
Հասարակական
20:41
12.08.22
230

Բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188-րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները: 

Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: