Լրահոս
Հասարակական
20:35
12.08.22
187

Տեսախցիկը արձանագրել է՝ Արմավիր քաղաքում ինչպես է ГАЗ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ «յաշիկին»

Img default alt hy

Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Վահան Խ.-ն իր վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 4/5 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Թադևոս Ա.-ի կողմից վարած Peugeot 306 մակնիշի  ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 33-ամյա Արտավազդ Ի-ին պատկանող Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թադևոս Ա-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

«Shamshyan.com»-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը: