Լրահոս
Մշակույթ
20:50
12.08.22
299

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Img default alt hy

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։