Լրահոս
2022-08-15
-
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակերԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 11:22-ին ահազանգ է ստացել, որ Փոքր Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 16:25-ին: Ըստ աղբյուրի՝ հրդեհի հետևանքով այրվել է Փոքր Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակերը՝ մոտ 1300 հակ:Ավելին22:5015.08.22 -
ԻրավականՃանապարհային ոստիկանության մեկշաբաթյա ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին22:3515.08.22 -
ՀասարակականԱնհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն ենԱԻՆ-ը թարմացրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների ցանկը: ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․) 17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի) 18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․) 19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․) 20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) 21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի) 22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի) 23. Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․) Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։Ավելին22:3115.08.22 -
ՀայաստանՀայաստանում սգո օր կհայտարարվի«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից: Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, կառավարությունից ասացին, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար փրկարարական աշխատանքներն ավարտելուց հետո:Ավելին22:2315.08.22 -
ՏարածաշրջանՎրաստանում հրդեհավտանգ իրավիճակ էՎրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարություն է տարածել և քաղաքացիներին հորդորում է կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում. անտարբերության չմատնել այրվող օջախները, փոխանցում է Ալիք մեդիան: Գործակալության տվյալներով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վրաստանում կպահպանվեն բարձր ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը։ Դրանից բացի, լեռնային շրջաններում` օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կստեղծեն անտառային հրդեհների առաջացմանը նպաստող գործոններ։ «Հնարավոր բարդություններից խուսափելու համար արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն: Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։ Ծուխ կամ հրդեհ նկատելու դեպքում անհապաղ տեղեկացրեք ներքին գործերի նախարարության Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ին»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին22:2015.08.22 -
Լոռու մարզի Աքորի գյուղում մոտ 2 տ անասնակեր է այրվելԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 16։04-ին ահազանգ է ստացել, որ Աքորի գյուղում այրվում է անասնակեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։51-ին, մարվել՝ 17։28-ին։ Ըստ աղբյուրի՝պարզվել է, որ Աքորի գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի հարևանությամբ այրվել է մոտ 2 տ անասնակեր։Ավելին22:1015.08.22 -
ՀասարակականՀղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ մամուլի խոսնակԼրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։ Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։ Աշխատանքները շարունակվում են առանց դադարի։Ավելին22:0815.08.22 -
ՔաղաքականՖրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՖրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում երեկ Սուրմալուի շուկայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Տխրության և հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է ցավակցական ուղերձում։Ավելին22:0015.08.22 -
ԵրևանՕգոստոսի 17-ից Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվիԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ: Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:Ավելին21:5015.08.22 -
ՀայաստանԱԻՆ ներկայացուցիչը հերքում է, որ փլատակների տակից ողջ մարդ են դուրս հանելՔիչ առաջ փլատակներից մարդու ձայն են լսել փրկարարները: «Հայլուրին» հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակը: Այլ տեղեկություն այս պահին հայտնի չէ:Ավելին21:4715.08.22 -
ՀայաստանՄարդու ձայն են լսել փրկարարները փլատակներիցՓլատակներից մարդու ձայն են լսել փրկարարները: «Հայլուր»-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակը: Այլ տեղեկություն այս պահին հայտնի չէ:Ավելին21:4215.08.22 -
Օգոստոսի 8-14-ը Շիրակի մարզում գրանցվել է 64 ծնունդՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 8-14-ը գրանցվել է 64 ծնունդ, լույս աշխարհ է եկել 38 տղա, 26 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։Ավելին21:4015.08.22 -
ԱրցախԱրցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակահետևակային 1 ական, հրթիռակասետային 22 ռումբ, ականանետի 2 ական, գնդիկաբեկորային 7 ավիառումբ, մեկական ձեռքի և նռնականետի նռնակՕգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է տեխնածին 23 և սոցիալ-կենցաղային բնույթի ՝ 21 կանչ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով շաբաթվա ընթացքում Արցախում աճել է հրդեհների քանակը, արձանագրված 19 հրդեհի դեպքի գերակշիռ մասը կազմում են չոր խոտատարածքներում բռնկված հրդեհները: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհների հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական լուրջ վնասներ չեն գրանցվել: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 6 դռան և 4 վերելակի բացում, 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, օգոստոսի 12-ին ժամը 08:50-ի սահմաններում փրկարարները մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամաս, որտեղ պատահարի հետևանքով մահացել է 4 կին, և համապատասխան փրկարարական միջոցների օգնությամբ ավտոմեքենայից հանել են դիերը և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքնության բյուրո» ՊՈԱԿ: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակահետևակային 1 ական, հրթիռակասետային 22 ռումբ, ականանետի 2 ական, գնդիկաբեկորային 7 ավիառումբ, մեկական ձեռքի և նռնականետի նռնակ: Արցախի ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:Ավելին21:3015.08.22 -
Հայաստան«Սուրմալուում» ողջ մնացած մարդկանց են փնտրում՝ «ոչ մի վայրկյան դադար» սկզբունքով«Ամբողջ գիշերը որոնումները շարունակելու են փրկարարները,- վստահեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Ժամանակը, ցավոք, աշխատում է ի վնաս փլատակների տակ հայտնվածների: Պաշտոնական վերջին տվյալով՝ զոհերը 7-ն են:Ավելին21:2115.08.22 -
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում նշված է. «Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»:Ավելին21:2015.08.22 -
ՏարածաշրջանՍտամբուլի փողոցներով գետեր են հոսում. ՏԵՍԱՆՅՈՒԹՀորդառատ անձրևերի պատճառով Ստամբուլի փողոցներով սկսել են գետեր հոսել։ Հեղեղները դժվարացրել են երթևեկությունը: Ջուրը լցվել է նաև խանութներ, մետրոյի կայարաններ։ Այս մասին հաղորդում է Daily Sabah պարբերականը։ Հեղեղվել է նաև Ստամբուլի Մեծ շուկան, տեղի են ունեցել փլուզումներ։ Վատ եղանակի պատճառով տուժել է նաև օդային հաղորդակցությունը, որոշ չվերթներ հետաձգվել են։ Հեղեղումներ են եղել նաև Բուրսա քաղաքում։Ավելին21:1015.08.22 -
ՔաղաքականՖրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իր խորը վշտակցությունն է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Տխրության ու հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է դեսպանատան թվիթերյան էջում։Ավելին21:0015.08.22 -
ՔաղաքականԻրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է դեսպանատան թվիթերյան էջում։Ավելին20:5015.08.22 -
Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներN զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ օգոստոսի 15-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Նախորոշված տարածքներում բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման հմտությունները: Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները։Ավելին20:4015.08.22 -
ԱրցախՎայոց ձորի Ելփինն «ուղղում է» ՊՆ-ին. գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակում են ՆախիջևանիցՊատերազմից հետո անընդհատ առաջ եկող թշնամին կաթվածահար է անում կյանքը սահմանապահ դարձող Հայաստանի բնակավայրերում: Սյունիքում, Վայց Ձորում հեկտարներով վարելահողեր հայտնվում են թշնամու թիրախում ու անմշակ դառնում: Երրիտասարդները հեռանում են, գյուղերը՝ ծերանում:Ավելին20:3315.08.22