Լրահոս
Հասարակական
20:17
15.08.22
146

Բախվել են Mercedes-ն ու Honda Civic-ը. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Img default alt hy

Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 40 –ամյա Նվեր Շ.-ի վարած Mercedes մակնիշի և 46-ամյա Գագիկ Կ.-ի վարած Honda Civic մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Հակոբ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր  Հակոբ Շ.-ն Mercedes-ի վարորդի որդին է: