Լրահոս
Հասարակական
20:21
15.08.22
140

Հրդեհ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ

Img default alt hy

Այսօր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան: Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր: 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: