Լրահոս
Միջազգային
14:45
17.08.22
98

Չինաստանում տապը տևողության ռեկորդ է սահմանել

Img default alt hy

Չափազանց բարձր ջերմաստիճանով ուղեկցվող անոմալ շոգ եղանակը Չինաստանի մի շարք տարածաշրջաններում տևողության ռեկորդ Է սահմանել օդերևութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, որոնք երկրում իրականացվում են 1961 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը:

«Համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճաններով և անոմալ տապով ուղեկցվող այս տարածաշրջանային երևույթի տևողությունը մեր երկրում կավելանա, իսկ ինտենսիվությունը կմեծանա»,-նշած Է վարչության հայտարարության մեջ:

Ճշտվում Է, որ օգոստոսի 15-ի դրությամբ անոմալ տապը պահպանվում Է 64 օր անընդմեջ, նախորդ ռեկորդը (62 օր) սահմանվել Էր 2013 թվականին:

Օդերևութաբանների տեղեկությունները հիմնված են 1680 օդերևութաբանական կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճան, և 1426 կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 37-ից բարձր ջերմաստիճան:

Դրա հետ մեկտեղ 262 կայանները գրանցել են ըստ Ցելսիուսի 40-ից բարձր ջերմաստիճան, ինչը նույնպես ռեկորդ Է, քանի որ 2013 թվականին այդպիսի կայանների թիվը եղել Է 187, իսկ 2017-ին՝ 133:

Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակաշրջանում երկրում բարձր ջերմաստիճան գրանցած օրերի միջին քանակը կազմել Է 12, ինչը 5,1 օրով ավելի Է անոմալ շոգ եղանակ չգրանցած տարիների համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկրի մի շարք տարածաշրջաններում տապը կպահպանվի ևս առնվազն 7-10 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: